ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թեհրանի օդանավակայանի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Նա այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»,- գրել է Փաշինյանը:
I learnt with great sorrow the news on a crash of a civilian aircraft near #Tehran airport. On behalf of the Armenian people and my own behalf I express sincere condolences to the families and friends of the victims of this tragic accident.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) 8 января 2020 г.
Հիշեցնենք` ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռը հունվարի 8-ին թռիչքից անմիջապես հետո կործանվել էր Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել են ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները։
Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ
Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը վթարից հետո հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը շարժիչի այրումն է եղել։
Վթարված ինքնաթիռը տեխնիկապես սարքին էր. ուկրաինական ավիաընկերության նախագահ