00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ

Բաժանորդագրվել
Երևանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ եթե վիզա ստանալու համար հարցազրույցը չեղարկվել է, ապա էլեկտրոնային փոստով նամակ կուղարկի` ներկայացնելով նոր հարցազրույցի հնարավորության մանրամասները:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջից։

«Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով էլ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ»,–հայտնում է դեսպանատունը։

Марш в память генерала Касем Сулеймани в Тавризе - Sputnik Արմենիա
«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

Դեսպանատունը տեղեկացնում է նաև, որ եթե վիզա ստանալու համար հարցազրույցը չեղարկվել է, ապա դեսպանատունն էլեկտրոնային փոստով նամակ կուղարկի` ներկայացնելով նոր հարցազրույցի հնարավորության մանրամասները։

Արդեն հայտնել ենք, որ հունվարի 4–ի գիշերն ամերիկյան ուժերը հրթիռակոծել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հարվածներն ուղղված են եղել մի քանի թիրախի, որոնց թվում են եղել նաև օդանավակայանի կողքով անցնող ավտոմեքենաները։ Դրանցից մեկում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը մահացել է։

Հունվարի 7-ի, լույս 18-ի գիշերն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։ «Երկիր–երկիր» դասի հրթիռներն Իրանից ուղարկվել են Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ ու Էրբիլում գտնվող բազաներ, որտեղ տեղակայված է ԱՄՆ–ի բանակի զորակազմը։ Ընդհանուր առմամբ, բաց է թողնվել ավելի քան 10 բալիստիկ հրթիռ։

Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

Հիշեցնենք, որ վերջերս Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերում նույնպես փոփոխություններ էր կատարել։ Մասնավորապես, անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն լինելու ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս։ Այսինքն` մեծ իրեր ունենալու դեպքում  թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն, և հնարավորություն չի լինի նաև իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում։

Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար

Լրահոս
0