ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. 2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացել է պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն, զինվորն իրեն կրակել է գնդացրից և պատճառել մահացու հրազենային վիրավորում:
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):