https://arm.sputniknews.ru/20200106/qvetnin-tarantinoyi-filmn-amenashaty-mrcanaknern-e-tarel-voske-globusum-21623958.html
Քվենտին Տարանտինոյի ֆիլմն ամենաշատ մրցանակներն է տարել «Ոսկե գլոբուսում»
Քվենտին Տարանտինոյի ֆիլմն ամենաշատ մրցանակներն է տարել «Ոսկե գլոբուսում»
Sputnik Արմենիա
Հաղթողի հետ մրցել են Նոա Բաումբախի «Ամուսնական պատմություն», Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Թոդ Ֆիլիպսի «Ջոքեր» և Ֆերնանդու Մեյրելիշի «Երկու պապեր» ֆիլմերը։ 06.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-06T11:05+0400
2020-01-06T11:05+0400
2020-01-06T11:15+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2162/36/21623638_0:7:1601:912_1920x0_80_0_0_59c7940ce201daa8a214b042ea2f34ad.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2162/36/21623638_0:0:1601:1006_1920x0_80_0_0_e2a8e232c6ae2136ce9b2e3a7ad2556a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, մշակույթ , հայաստան, քվենտին տարանտինո
աշխարհ, մշակույթ , հայաստան, քվենտին տարանտինո
Քվենտին Տարանտինոյի ֆիլմն ամենաշատ մրցանակներն է տարել «Ոսկե գլոբուսում»
11:05 06.01.2020 (Թարմացված է: 11:15 06.01.2020) Հաղթողի հետ մրցել են Նոա Բաումբախի «Ամուսնական պատմություն», Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Թոդ Ֆիլիպսի «Ջոքեր» և Ֆերնանդու Մեյրելիշի «Երկու պապեր» ֆիլմերը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 77-րդ արարողությունը։ Այս տարի ամենաշատ մրցանակները տարել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նորաոճ աստղերը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը. աչք կտրել չի լինում
Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան լավագույն դրամատիկ ֆիլմ է ընտրել «1917»-ը։ Սեմ Մենդեսն արձանիկ է ստացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում այդ ֆիլմի համար։
Քննադատները լավագույն դրամատիկ դերասան են անվանել Խոակին Ֆենիքսին «Ջոքեր» ֆիլմում համանուն դերի համար, Ռենե Զելվեգերն արժանացել է «Դրամատիկ ֆիլմում կնոջ լավագույն դերի» մրցանակին «Ջուդի» ֆիլմի համար։
Աստղը վերածնվել է. հայտնի են «Ոսկե գլոբուսի» բոլոր դափնեկիրների անունները
Ամենաշատ մրցանակներ է տարել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը։ Այն արժանացել է լավագույն սցենար, տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր մրցանակների և «կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում գլխավոր մրցանակի։
«Չեռնոբիլ» մինի սերիալն արժանացել է «Լավագույն հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ» անվանակարգում մրցանակի։ Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել հարավկորեական «Մակաբույծներ» ֆիլմը։