00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմ կլինի՞ արդյոք, կամ տարին ո՞ւմ հաջողություն կբերի. 2020-ի աստղագուշակ

© Unsplash / Josh RangelГороскоп и знаки зодиака
Гороскоп и знаки зодиака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016-ի Ապրիլյան քառօրյան և 2018-ի «թավշյա հեղափոխությունը» կանխատեսած հայ աստղագուշակը նախազգուշացրել է բոլոր նրանց, ովքեր 2020 թվականին «թեթև ավար» կփնտրեն։ Աստղերը բարեգութ կգտնվեն և կպարգևատրեն նրանց, ովքեր քրտնաջան կաշխատեն։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

2020 թվականը Սպիտակ առնետի տարի է։ Արևելյան օրացույցի համաձայն՝ հենց նա է բացում նոր 12-ամյա ցիկլը։ Աստղագուշակներից շատերը արդեն հայտարարել են, որ Նոր տարին հաջողություն է խոստանում գործերում և նոր նախաձեռնություններում։ Թե ինչ է Հայաստանին և նրա բնակիչներին սպասում այս տարի, Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է աստղագուշակ Լյուսյա Հակոբյանը, որը կանխագուշակել էր 2016 թվականի «Ապրիլյան քառօրյան» և 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը»։

Երկրում սպասվող իրավիճակի մասին

2020 թվականը ծայրահեղությունների տարի է, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հանրապետությունների համար։ Այդ ծայրահեղությունները բացասաբար կանդրադառնան մեր տարածաշրջանի վրա։ Միևնույն ժամանակ ամենահանգիստ իրավիճակը կլինի մեզ մոտ` Հայաստանում։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Փաշինյան–Ալիև հանդիպման օրը ճիշտ էր ընտրված. աստղաբան

Հայաստանի համար շատ լուրջ տարի է։ Գարնանից որակական փոփոխություններ կսկսվեն բազմաթիվ ոլորտներում։ Շատ կարևոր է ճիշտ գործել գարնան և ամռան շրջանում։ Այդ ամենի պտուղը կքաղենք աշնանը։

Պատերազմ չի լինի, հող ևս չենք հանձնի։ Այնուամենայնիվ, որպես պատերազմի թոհուբոհով անցած ժողովուրդ, մենք պետք է միահամուռ և զգոն լինենք։

Պետական կառույցները պետք է ամբողջությամբ թարմացվեն։ Հատկապես դա վերաբերում է դատական համակարգին։ Հին մեթոդներն ու մոտեցումները արմատախիլ կարվեն, ընդ որում, ռադիկալ միջոցների միջոցով, չէ՞ որ տարին ինքնին շատ հզոր կլինի։

Միևնույն ժամանակ սադրանքները և կոռուպցիան դեռ չեն վերանա։ Փողի և քաղաքական իշխանության համար պայքարը կշարունակվի։ Բազմաթիվ սադրանքներ են սպասվում երկրի առաջնորդի շուրջ, սակայն նրա հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն կլինեն։

Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

Ստուգումներ են սպասվում մեծ ընկերություններում, բանկերում։ Տնտեսությունը կզարգանա նախկին տեմպերով։

Բոլոր փորձություններն ու ձախողումները անհրաժեշտ է ժպիտով ընդունել, առանց ավելորդ բողոքների և դժգոհությունների։ Պետք չէ անդադար մեղավորներ փնտրել։

Պատիժների և պարգևների մասին

Դեկտեմբերի 26-ին արևի խավարում է սպասում, իսկ հունվարի 10-ին լուսնի մեծ խավարում։ Խավարումների միջև ընկած ժամանակահատվածը միջանցք են անվանում, որի ժամանակ պետք է խուսափել բացասական գործողություններից և վատ արարքներից։ Իհարկե, Ամանորը դա ուրախության, տոնախմբության, կենացների շրջան է, սակայն կարևոր է հետագայում որևէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չմտնել, քանի որ հունվարը փոքր-ինչ լարված կլինի։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Ինչ է սպասում հայերին և Հայաստանին նոր տարում. աստղաբանն իր կանխատեսումներն ունի

Խավարումը նման է կատալիզատորի, որը փոփոխությունների է հանգեցնում։ Այս դեպքում հին ամեն ինչ կվերանա և նոր ցիկլ կմեկնարկի։ Սա նշանակում է, որ մարդը պետք է ռեֆլեքսիայով, ինքնավերլուծությամբ զբաղվի, ազատվի հին բացասական մտքերից, վնասակար սովորույթներից․․․ Աստղերը Սպիտակ առնետի տարում չեն ողջունի գաղտնի, թաքնված գործողությունները, որոնք  մեր երկրում տեղի էին ունենում երկար տարիներ։ Սակայն դա վերաբերում է ոչ միայն քաղաքականությանն ու տնտեսությանը․ պետք է խուսափել անազնիվ արարքներից նաև սիրելիների և գործընկերների հետ հարաբերություններում։

Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, ապա բազմաթիվ ավանտյուրաներից հետո, հատկապես մարզերի մակարդակում, մասնավորապես՝ մարզպետարաններում և պետական այլ մարմիններում աստղերը պատիժ են պատրաստում։ Կպատժվեն նրանք, ովքեր կհարվածեն մեջքից, անազնիվ կվարվեն, խղճին դեմ կգնան։

Բնական արհարվիրքները կապված են հողի, քարերի հետ։ Ոչ շատ ուժգին երկրաշարժեր են սպասվում, կարող են սողանքներ լինել։ Դրա պատճառով հավանական են տների փլուզումներ կամ ճանապարհներին քարաթափումներ։

Խորհուրդ է տրվում լինել զգոն, անկեղծ, ազնիվ, արդար․․․

Նրանց, ովքեր ազնիվ կաշխատեն` ի բարօրություն ժողովրդի, տիեզերքը կպարգևատրի։ Պարգևատրում ասելով՝ կարելի է հասկանալ պարգևավճար, աշխատանքում առաջխաղացում, երեխայի ծնունդ, հարսանիք, շահում վիճակախաղում։

Հարաբերությունների մասին

Դավաճանությունները հարաբերություններում նույնպես կպատժվեն։ Որոշակի առումով բացահայտումների տարի է, այսինքն` սուտը, ամուսիններից մեկի կամ զուգընկերների դավաճանությունը, ոչ արժանի վարքը կբացահայտվեն։

Фестиваль Архстояние-2019. День второй - Sputnik Արմենիա
Ինչպես են պայթում աստղերը. հայ աստղագետն ուսումնասիրում է «բուռն տիեզերական ծերությունը»

Եթե մինչ օրս կանանցից շատերը չէին հանդգնում ամուսնուն մեղադրել անարժան պահվածքի մեջ, քանի որ վախենում էին ասեկոսեներից կամ ագրեսիվ վերաբերմունքի արժանանալուց, ապա հիմա պետք է ավելի համարձակ լինեն, ինչը, սակայն ամուսնալուծությունների և բաժանումների ավելացման կհանգեցնի։ Նեգատիվը, հիասթափությունները, վիրավորանքը՝ ամեն ինչ դուրս կժայթքի։ Մի կողմից՝ կբաժանվեն երկար տարիներ միմյանց հետ ապրած զույգերը, մյուս կողմից՝ կբաժանվեն նաև նրանք, ովքեր դեռ նոր են ընտանիք ստեղծել։

Միևնույն ժամանակ պետք է չափազանց զգույշ  լինել և տուրք չտալ հույզերին։ Դավաճանության մեջ մեղադրանքները չպետք է անհիմն լինեն, կասկածները պետք է միայն հիմնավոր լինեն։ Նրանք, ովքեր երեխաներ ունեն, պետք է ճակատագրական որոշում կայացնելիս երկար մտածեն.  երեխաները պետք է մեծանան լիարժեք ընտանիքում։

Ընդհանուր առմամբ այս տարի շատ կլինեն ինչպես ամուսնալուծությունները, այնպես էլ ամուսնությունները։ Բացի այդ, տարին շռայլ կլինի այն զույգերի համար, որոնք վաղուց են երազում երեխա լույս աշխարհ բերելու մասին։

Աշխատանք և կրթություն

Աշխատանքի և աշխատանքում բարձունքների հասնելու տարի է սպասվում։ Հենց աշխատասիրությունն ու աշխատանքը կկազմեն, այսպես ասած, «տարվա միջուկը»։ 2020 թվականին աստղերը կսատարեն նրանց, ովքեր որոշել են սեփական բիզնեսը սկսել։  Այդ գործում ավելի լավ է խուսափել չմտածված քայլերից, բայց միևնույն ժամանակ փորձել վստահել ինտուիցիային։

Մեր հայրենակիցներից շատերը հետաքրքիր առաջարկներ կստանան արտերկրից։

Հաջորդ տարի կուժեղանան բիզնես կապերը Հայաստանի և Ռուսաստանի, մասնավորապես, Մոսկվայի հետ։ ՌԴ-ում բնակվող հայերից ոմանք կարող են նույնիսկ հայրենիք վերադառնան։ Պետք չէ ընկնել հեշտ փողեր խոստացող աշխատանքի հետևից։ Դա շատ կարևոր է։ Թեև շատերի սրտով չէ, որ ներկայիս իշխանությունը մի շարք հաստատություններ է փակում, սակայն երկրի վրա այդ փաստն ընդհանուր առմամբ, դրական կանդրադառնա։ Որոշ ժամանակ անց իրավիճակը կբարելավվի։

Որքան գումար է պետք ՀՀ քաղաքացուն` ամիսը գլորելու համար. տեսանյութ

Շատերին ֆինանսական դժվարություններ են սպասվում։ Պետք է խուսափել ճոխ և շքեղ միջոցառումներ անցկացնելուց։

Բացի այդ, տարին հաջողակ կլինի կրթություն ստանալու համար։ Երիտասարդներից շատերը արտերկիր կմեկնեն ուսում ստանալու համար, այդ թվում` Ռուսաստան։

Նորաձևության և առողջության մասին

Նորաձևության մեջ ակտուալ կլինի բնական, ինչպես նաև ավելի գործնական և խիստ ոճը։ Չափազանց բաց զգեստներից հարկավոր է խուսափել։

Առողջությանը պետք է ուշադիր հետևել, ընդ որում ոչ միայն ֆիզիկական առողջությանը․ հոգևոր բացասական ազդեցության տակ մի ընկեք։ Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել ատամների առողջությանը, ոսկրային համակարգին, հոդերին և ստամոքսին։

Լրահոս
0