00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին

© Sputnik / Lilit HarutyunyanРождественская елка на площади Вардананц, Гюмри
Рождественская елка на площади Вардананц, Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամանորին հանրապետության երկրորդ քաղաքն աննախադեպ թվով հյուրեր է ունեցել: Ռեստորանների, հյուրատների ու թանգարանների այցելուների թիվը փաստում է՝ Գյումրին Ամանորին հյուրերի պակաս չի զգացել:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Ամանորը Գյումրիում մարդաշատ է անցել։ Հանրապետության երկրորդ քաղաքը տոնական օրերին այցելուների պակաս չի զգացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի» ղեկավար, Station Tour-ի հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՆաիրա Գրիգորյան, «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի» ղեկավար, Station Tour-ի հիմնադիր տնօրեն
Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին - Sputnik Արմենիա
Նաիրա Գրիգորյան, «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի» ղեկավար, Station Tour-ի հիմնադիր տնօրեն

«Քաղաքում  գործող հյուրանոցների շարժը ցույց է տալիս, որ Գյումրին այս տարի շատ այցելու է ունեցել՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն այստեղ ավելի քան 650 այցելու է գրանցվել, թեև իրականում այս թիվն ավելի մեծ է, եթե հաշվի առնենք նաև իրենց  ազգականներին այցելած  զբոսաշրջիկներին, կամ նրանց, ովքեր օրավարձով են բնակարաններ վարձակալել»,-նշեց նա։

Քաղաքում գործող գրեթե բոլոր մեծ հյուրանոցներն ունեցել են ամանորյա միջոցառումներ, որոնք  նպաստել են հյուրերի ժամանցի ապահովմանը: Տրամադրվել են նաև եռօրյա փաթեթներ։

«Մենք մարդու հա՛մ դուրսը կտեսնինք, հա՛մ ներսը». ինչպես են գյումրեցիները մականուն կնքում

«Քաղաքը «քարացած» չի եղել, տասնյակ սրճարաններ, թեյարաններ ու ռեստորաններ են աշխատել: Տուրիստներ ունեցել ենք տարբեր երկրներից, նաև Հնդկաստանից, Սիրիայից նաև Անգլիայից: Շատ են եղել այցելուներ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր  վայրերից»,-ասաց Գրիգորյանը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան
Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին - Sputnik Արմենիա
«ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան

Այցելուների մեծ թիվ է գրանցվել  նաև ռեստորանային համալիրներում, սրճարաններում: Չնայած  քաղաքում  գործող ոչ բոլոր թանգարաններն են այս օրերին բաց եղել, սակայն, որոնք աշխատել են նաև տոներին, այցելուի պակաս չեն զգացել:

«Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի», «Ավետիք  Իսահակյանի» և «Հովհաննես Շիրազի» թանգարանները միասին 3 օրում, 472 այցելու են ունեցել:  

Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

Քաղաքի այցեքարտը համարվող «ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» տնօրեն Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց՝  նման բան երբեք չէր  տեսել: Թանգարանն առաջին անգամ աշխատել է հունվարի 2-ից, իսկ 2-5 ընկած ժամանակահատվածում ընդունել-ճանապարհել է 251 այցելուի:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍոնա Հարությունյան, «ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» տնօրեն
Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին - Sputnik Արմենիա
Սոնա Հարությունյան, «ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» տնօրեն

«Սա աննախադեպ էր, 41 տարվա աշխատանքային ստաժի ընթացքում չեմ հիշում մեկ Ամանոր, որ թանգարանը գործեր հունվարի 2-ին ու ունենար քանակությամբ այցելուներ։ Նույնիսկ Խորհրդային տարիներին հունվարի 3-ից է աշխատել, այցելուների թիվն էլ բավականին սակավ է եղել։ Սա եզակի  դեպք է: Հիմնական այցելուները Երևանից էին, շատ էին նաև ռուսները»,-ասաց  Հարությունյանը՝ ուրախությամբ նշելով, որ այս տարի այցելուներ հասցրել է ունենալ նաև «Մերկուրովի  տուն-թանգարանը»:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան
Մարդաշատ հյուրանոցներ, ռեստորաններ ու թանգարաններ. Գյումրին թրենդային է նաև ձմեռվա սեզոնին - Sputnik Արմենիա
«ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան

Հավելենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի գյումրեցիները ևս  բավական ակտիվ են գտնվել և ամանորյա գիշերը հիմնականում ռեստորաններում են անցկացրել:

Լրահոս
0