ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հունվարի 1-ի երեկոյան Մինսկում տեղի ունեցող տոնակատարություններ վայրից լրագրող Կոզլովան ուղիղ եթեր է մտել։ Նա անընդհատ վիպակներ էր անուն, շփոթվում ու չափազանց երկար դադարներ էր տալիս։ Նկատելի էր, որ աղջիկը գնալով ավելի վատ էր խոսում, դադարներն էլ՝ երկարում էին։ Ինչ-որ պահի Կոզլովան ընդհանրապես լռեց ու հետո նոր շարունակեց խոսել։
Համացացնցի որոշ օգտատերեր կասկածում են, որ աղջիկը չափազանց շատ ալկոհոլ է օգտագործել։ Զգացվում էր, որ նա օրորվում է։
Ոմանք էլ նշել են, որ եթերի ժամանակ աղջիկը պարզապես վատ է զգացել կամ հուզվել է։
Պարզվել է, որ Ելենա Կոզլովան իսկապես վատացել է։ Դա հաստատել է ՍՏՎ-ի աշխատակից Վերոնիկա Գրիշկովան Facebook-ի իր էջում։
«Նման բան հազվադեպ է պատահում, ու ոչ ոք երաշխավորված չէ։ Աղջիկն առաջին անգամ էր ուղիղ եթերում։ Հուզմունքից ճնշումը բարձրացել էր», - գրել է նա։
Գրիշկովայի խոսքով՝ եթերից հետո լրագրողը ուշագնաց է եղել, ու նրա համար շտապօգնություն են կանչել։ Այժմ աղջիկն իրեն լավ է զգում։