ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
ԱԻՆ–ը վթարի մասին ահազանգը ստացել է հունվարի 2-ին, ժամը 23:46-ին։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ավետիս Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ քարերին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին։
Ավտոմեքենայի ուղևոր Լյովա Մ.-ին մինչ փրկարարների տեղ հասնելը դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Աստղիկ» ԲԿ, որտեղ և մահացել:
Նույն դեպքի մասին shamshyan.com–ը հայտնում է, որ մահացած ուղևոր Լ. Մովսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայրն է: