00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնացականյանն ու դեսպաններն ԱԳՆ–ում քննարկել են Իրանի շուրջ ստեղծած իրավիճակը

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցության է հրավիրել տարածաշրջանի երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն է հրավիրել։ Facebook-ի պաշտոնական էջում այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ 

Ըստ հաղորդագրության` խորհրդակցությանը մասնակցել են նաև տարածաշրջանի երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանները:

Ի դեպ, մինչ այդ ՀՀ վարչապետը Facebook-ում հայտնել էր, որ ՀՀ համապատասխան ինստիտուտներն ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր։
Նրա խոսքով` բոլոր հանձնարարականները տրված են: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, որոնք ուզում են խուճապ տարածել, Փաշինյանը խորհուրդ էր տվել «հանգիստ նստել տեղները»։

Марш в память генерала Касем Сулеймани в Тавризе - Sputnik Արմենիա
Իրանում մարդիկ ցավակցում են իրար. Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր սրացումների

Բանն այն է, որ Իրանի և ԱՄՆ–ի հարաբերությունների լարումը հայաստանցի փորձագետներն արդեն իսկ որակել են Հայաստանի համար վտանգավոր թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական առումով։

Հիշեցնենք` հունվարի 3-ին, ամերիկյան ուժերը հրթիռակոծել են Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հարվածներն ուղղված են եղել մի քանի թիրախի, որոնց թվում են եղել նաև օդանավակայանի կողքով անցնող ավտոմեքենաները։ Դրանցից մեկում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը մահացել է։

Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ այդ ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ` «արտերկրում ԱՄՆ անձնակազմի պաշտպանության նպատակով»։

Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել

Իրանն արդեն դաժան վրեժ է խոստացել ԱՄՆ–ին։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Twitter–ում մեկնաբանելով Իրաքում ԱՄՆ գործողությունը, այն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ» և «հիմար էսկալացիա»:

Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար

Լրահոս
0