https://arm.sputniknews.ru/20200102/germaniayum-amanori-gishery-chinakan-lamperi-patcarov-8-kapik-e-ayrvel-21606170.html
Գերմանիայում Ամանորի գիշերը չինական լապտերների պատճառով 8 կապիկ է այրվել
Գերմանիայում Ամանորի գիշերը չինական լապտերների պատճառով 8 կապիկ է այրվել
Sputnik Արմենիա
Գերմանիայի կենդանաբանական այգիներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառ են դարձել տարեմուտի գիշերը երկինք բաց թողնված չինական թղթե լապտերները։ 02.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-02T21:05+0400
2020-01-02T21:05+0400
2020-01-03T01:02+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2160/61/21606114_0:162:1601:1066_1920x0_80_0_0_0928328623a0828adf93a41c391bb4ef.jpg
գերմանիա
կենդանաբանական այգի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2160/61/21606114_0:60:1601:1066_1920x0_80_0_0_57686c867f991a14d6cc720c3bb6fb54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, գերմանիա, ամանոր, հրդեհ, կենդանաբանական այգի, նոր տարի
աշխարհ, գերմանիա, ամանոր, հրդեհ, կենդանաբանական այգի, նոր տարի
Գերմանիայում Ամանորի գիշերը չինական լապտերների պատճառով 8 կապիկ է այրվել
21:05 02.01.2020 (Թարմացված է: 01:02 03.01.2020) Գերմանիայի կենդանաբանական այգիներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառ են դարձել տարեմուտի գիշերը երկինք բաց թողնված չինական թղթե լապտերները։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի-Sputnik. Գերմանական Կրեֆելդ քաղաքի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ողջ–ողջ այրվել են 5 օրանգուտանգ, 2 գորիլլա և 1 շիմպանզե կապիկներ։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին` հղում անելով տեղի ոստիկանության տարածած տեղեկատվությանը։
30 դեկտեմբերի 2019, 17:46
Ըստ հաղորդագրության` հրդեհի պատճառը 3 բնակչուհիների բաց թողած չինական թղթե լապտերներն են եղել։ Պարզվել է, որ Կրեֆելդի 60-ամյա բնակչուհին և նրա երկու դուստրերը դեկտեմբերի 31-ի գիշերը չինական թղթե լապտերներ են երկինք բաց թողել։ Դրանք վեր են բարձրանում վառվող բաց պատրույգի միջոցով ներթափանցող տաք օդի շնորհիվ։
Քանի պատահար է գրանցվել Ամանորի գիշերը Երևանում և մարզերում
Ոստիկանների խոսքով` կանայք պարզապես վառել են «երազանքների նամակներով» լապտերներն ու բաց թողել, նրանք չեն իմացել, թե ինչ կարող է լինել։ Արդյունքում իրենց կամքից անկախ մեղավոր դարձած կանայք անձամբ ներկայացել են ոստիկանություն և խոստովանել կատարվածը։
Կենդանաբանական այգին փակ է մինչև ուրբաթ։ Այգու ներկայացուցիչները նշում են, որ պատճառված վնասի չափն անհնար է հաշվել։
Նախընտրելի հանգստավայրեր` Ամանորը դիմավորելու համար. որ ուղղություններն են պահանջված