00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերն ու հանդուրժողականությունը թող իշխող լինեն բոլոր ոլորտներում. նախագահի շնորհավորանքը

© Photo : official site of the President of RAАрмен Саркисян поздравил присутствующих с Новым годом
Армен Саркисян поздравил присутствующих с Новым годом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր շնորհավորական ուղերձում Արմեն Սարգսյանը նշում է, որ 2020–ին մեր հույսերը պետք է վերափոխվեն ու շարունակական ձևով դառնան գործնական քայլեր։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին` Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող բոլոր հայերին, տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Серж Саргсян в военном пантеоне Ераблур (31 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

«Շուտով կշրջենք մեր պատմության 2019թ.–ի էջը, կշրջենք ապագայի հանդեպ հույսով և հավատով, նոր ակնկալիքներով ու սպասումներով։ 2019–ը ազգային ու պետական նպատակները նորովի ուրվագծելու տարի էր։ Մեր առաջնահերթ խնդիրներն ու գերակայությունները չեն փոխվել։ Սակայն 2020–ին մեր հույսերը պետք է վերափոխվեն ու շարունակական ձևով դառնան գործնական քայլեր։ Բոլորիս մաղթում եմ ողջամտություն, կարգապահություն, կազմակերպվածություն և առողջ դատողություն, պատասխանատվություն և, իհարկե, հանդուրժողականություն»,–ասված է նախագահի ուղերձում։

Սարգսյանը նշել է, որ ամեն Աստծո օր մենք մտածում ենք մեր մեծ ու փոքր ընտանիքների` մեր տան ու մեր հայրենիքի մասին։ Նրա խոսքով` ընտանիքից է սկսվում մեր միացյալ հայրենիքի` Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը։ «Մեր հավաքական կամքն Արցախում, Հայաստանում և սփյուռքում ունի դրսևորման մեկ ճակատ` Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու հզորությունը»,–ասել է ՀՀ նախագահը։

Նա մաղթել է, որ եկող տարում սերը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը իշխող լինեն բոլոր ընտանիքներում, իշխող լինեն նաև քաղաքական և հասարակական կյանքում։

«Ապագան հիմնված է գիտելիքի և նոր տեխնոլոգիաների վրա։ Հայաստանը կարող է և պետք է դասվի այն երկրների շարքին, որոնք փոքր են, սակայն հաջողակ են ու հզոր և ունեն իրենց լսելի ձայնը։ Մենք ունենք շատ հստակ առավելություն, փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ։ Եկեք դառնանք համաշխարհային նավահանգիստ համաշխարհային տվյալների օվկիանոսում»,–նշել է Սարգսյանը։

Премьер-министр Никол Пашинян, министр обороны Давид Тоноян и начальник Генштаба ВС Артак Давтян во время посещения воинской части (27 декабря 2019). - Sputnik Արմենիա
Հաջորդ տարի 60 000-ի փոխարեն զինծառայողները կստանան 276 000 դրամ. ՀՀ վարչապետ

Նրա խոսքով` անհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում։ Նախագահը հորդորում է հանդուրժող լինել միմյանց, սակայն անհանդուրժող հասարակության պարսավելի երևույթների հանդեպ։ «Հայրենիքը չի կարող տնտեսապես հզոր դառնալ, եթե այնտեղ գերակայողը օրենքը չէ։ Մենք պետք  է օրենքի երկիր լինենք ոչ միայն լավ օրենքներ ընդունելով, այլ դրանք կիրառելով»,–ասել է նա։

Շնորհավորելով բոլորին Ամանորի կապակցությամբ` Արմեն Սարգսյանը մաղթել է, որ 2020թ.–ը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի, որ խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, մեր քաղաքացիներին, մեր ժողովրդին` Հայաստանում, Արցախում և սփյուռքում և յուրաքանչյուրի ընտանիքում։

Զարհուրելի զվարճանք երեխաների համար, կամ ինչ հոտ ունի նախատոնական Գյումրին

«Առանձնահատուկ բարեմաղթանքներ եմ հղում բոլոր զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին և նահատակված հերոսների ընտանիքներին, միայնակ կամ ծերանոցում ապրող մարդկանց, բազմազավակ մայրերին, առողջապահության աշխատակիցներին, նրանց խնամքի տակ գտնվող հիվանդներին և մեր երկրի մանուկ քաղաքացիներին»,–ասել է նախագահը։

Արմեն Սարգսյանն իր խոսքի վերջում հայցել է, որ Աստված պահապան լինի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ հայ ժողովրդին։

Լրահոս
0