00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլյան պատերազմ, Սպիտակի երկրաշարժ ու Տիտանիկի կործանում. նահանջ 2020–ից վախենալ պե՞տք է

© Sputnik / Andranik GhazaryanНовогоднее оформление на площади Республики
Новогоднее оформление на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նահանջ տարիներին շատերն են վախով ու սնահավատորեն վերաբերվում։ Հիմա ոչ ոք չի էլ հիշում` ինչից է դա սկսվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է` ինչ է կատարվել Հայաստանում նահանջ տարիների ընթացքում ու արդյո՞ք արժե վախենալ 2020թ.–ից։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Առնետի տարին նահանջ տարի է։ Դա նշանակում է, որ այն սովորականից մեկ օր ավել կունենա։ Ըստ էության, պետք է ուրախանալ, քանի որ ժամանակակից աշխարհում մարդկանց ժամանակն անընդհատ չի հերիքում, իսկ այստեղ լրացուցիչ 24 ժամ է ավելանում, բայց` ոչ։ Մարդիկ անպայման պետք է մի բան հորինեն, որ լարվեն ու անհանգստանան։

Արդեն XXI դարն է, իսկ համացանցում բազում խորհուրդներ կան այն մասին` ինչ է կարելի ու ինչ չի կարելի անել, եթե փետրվարը 29 օր ունի։ Արգելքները երբեմն աբսուրդի են հասնում. օրինակ` խորհուրդ չի տրվում պսակադրվել կամ ամուսնանալ, հղիանալ, երեխա ունենալ, բնակարան գնել ու սեփական գործը սկսել, ցանել ու վարել, աշխատանք փոխել, կենդանի գնել կամ վաճառել և այլն։ Ցանկն անվերջ է։

Սնահավատության ակունքները

Гороскоп и знаки зодиака - Sputnik Արմենիա
Ի՞նչ սպասել Սպիտակ մետաղյա առնետից. 2020թ-ի աստղագուշական կանխատեսումներ

Արևելյան սլավոնների ժողովրդական օրացույցում փետրվարի 29–ը կոչվում էր Կասյան–վիսոկոս կամ Կասյանի օր ու նշվում է չորս տարին մեկ` Հովհաննես Կասյանի պատվին։ 

Հետաքրքրական է, որ ռուսական ժողովրդական հավատալիքներում նրա կերպարը բացասական է ներկայացվում։ Արևելասլավոնական լեգենդներն ու հեքիաթները Կասյանին դիվային որակներ են հաղորդել։ Նրան վերագրում են հսկայական կոպեր, մահացու հայացք, շիլ աչքեր, վատ բնավորություն, չարություն, կապ սատանայի ու դևերի հետ։

Ավանդապատումների մի մասը Կասյանի չարությունն այն հանգամանքով էր բացատրում, որ դևերն առևանգել են նրան բարեպաշտ ծնողներից ու մեծացրել իրենց տանը։ Երբեմն արևելյան սլավոններն անվանել են նրան Վիյ կամ Կաշչեյ։ Հենց այդ պատճառով փետրվարի 29–ը սլավոնների համար ամենավտանգավոր օրերից էր, իսկ նահանջ տարիները` անհաջող, ձախողակ, աղետալի։ Համարվում էր, որ հենց այդ տարիներին է ամենաշատ անասունը անկում, երաշտներ, համաճարակներ, պատերազմներ ու կռիվներ լինում։

Հայաստանում ինչ–որ բան այն չէ. ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը 2020 թվականի համար

Ըստ ժողովրդական հավատալիքների` այդ օրը ծնվածներին դժվար ճակատագիր է սպասում, իսկ նահանջ տարվա ընթացքում բեղմնավորված կամ ծնված երեխան ավելի հաճախ է հիվանդ լինում ու տառապում։ Իրականում այս «թեորիան» իրենց գոյությամբ հերքում են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինը, Էլիզաբեթ Թեյլորը, Լեոնարդո դա Վինչին։

Ռուս ուղղափառ եկեղեցին այդ ամենը սնահավատություն է համարում։

«Նահանջ» տարիների ընթացքում տեղի ունեցած հայտնի աղետները

Дудл Гугла - Sputnik Արմենիա
Google-ը նոր դուդլով նշում է նահանջ տարին

Իսկապես «երկար» տարիների ընթացքում բազում ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել։ Նահանջ` 1912 տարում է «Տիտանիկը» բախվել սառցաբեկորին, ինչի հետևանքով ավելի քան մեկուկես հազար մարդ է մահացել։

1076 թվականին է տեղի ունեցել ամենախոշոր բնական աղետներից մեկը։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` Տյան Շանում տեղի ունեցած երկրաշարժը խլել է 750 հազար մարդու կյանք։

2000 թվականին խորտակվել է «Կուրսկ» սուզանավը` անձնակազմի 118 անդամներով։

Ջարդերից ու կոտորածից փրկվող հայը, որ փրկվեց նաև «Տիտանիկից»

Հայաստանն էլ անմասն չի մնացել։ Հատկանշական է, որ 1988 (Սպիտակի երկրաշարժ), 1922 (Ղարաբաղյան պատերազմ) ու 2016 (Ապրիլյան պատերազմ) թվականները փետրվարին լրացուցիչ օր ուներ։

Սակայն, մեծ հաշվով, այդ վիճակագրությունը ոչ մի բանի մասին չի վկայում։ Թեև սնահավատ մարդիկ ասում են, որ այդ իրադարձությունները «նահանջ տարվա անեծք են»։ Բոլորին հիշեցնեմ, որ դժբախտություններն ու ողբերգությունները այլ տարիներին էլ են պատահում։ Վերցնենք դրանցից ամենասարսափելիները` երկու համաշխարհային պատերազմները։

Երբ եկեղեցին ու աստղագուշակները համակարծիք են

Հաճախ նահանջ տարվա «յուրահատկությունների» մասին խոսելիս հղում են անում աստղագուշակներին, իբր հենց նրանք են պնդում, որ այդ ժամանակ բացասական էներգիան ուժեղանում է, մարդկանց ինքնազգացողությունը` վատանում։

«Ոչ մի նման բան չի լինում», – մեզ հետ զրույցում ասաց աստղագուշակ Գուրգեն Հովհաննիսյանը։

Աստղագուշակը վստահեցնում է, որ ժողովրդական սնոտիապաշտությունը ոչ մի կապ չունի մոլորակների շարժման հետ։

Հայ առաքելական եկեղեցին նույնպես կարծում է, որ նահանջ տարվա հետ կապված լեգենդներն ու ավանդությունները ոչ մի հոգևոր հիմք չունեն։

«Մյուս տարիներին էլ են դժբախտություններ պատահում։ Անհանգստանալու ոչ մի առիթ չկա։ Բայց պետք է լինել զգոն, մեղքեր չգործել, բոլոր օրերին ու տարիներին լավ գործեր անել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Նա հիշեցրեց, որ մարդն ինքն է կառավարում իր ժամանակը։

«Այն ինքնին կարգավորված չէր։ Մարդն է նահանջ տարվա հեղինակը, հետևաբար, իր իսկ ստեղծածը չի կարող իշխել նրան», –ավելացրեց նա։

Ի դեպ, օրացույցի հեղինակի մասին...

Որտեղի՞ց է ավելորդ օրը...

Անհիշելի ժամանակներից մարդիկ 355 օրվանից բաղկացած օրացույց ունեին։ Ամեն երկու տարին մեկ 22 օր ունեցող ամիս է ավելանում։ Մեր թվարկությունից առաջ 45 թվականին Հուլիոս Կեսարը աստղագետ Սոզիգենեսի հետ մշակել էր Հուլյան օրացույցը, որում 365 օր կա։ իսկ քանի որ Երկիր մոլորակն արեգակի շուրջ 365 օր պտույտ է կատարում 5 ժամ 49 րոպեի ընթացքում, նրանք մտածել են, որ կարելի է չորս տարին մեկ` տարեկան ցիկլին մեկ օր ավելացնել։ Հռոմեական օրացուցյը սկսվում է մարտի 1–ին, իսկ փետրվարը տարվա վերջին ամիսն էր։ Դրան էլ ավելորդ օրն ավելացրին։

Ավելի ուշ այդ համակարգը լրացրել է Գրիգոր XIII պապը, այդ պատճառով ժամանակակից օրացույցը Գրիգորյան է կոչվում։ Հենց այդ պապն է սկսել օգտագործել «նահանջ տարի» եզրույթը։

Լրահոս
0