ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Դերասանուհի Արփի Գաբրիելյանը Facebook-ի իր էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է նա` ամուսնու` երգիչ Միհրան Ծառուկյանի հետ միասին զարդարում են տոնական եղևնին։
«Մեր առաջին տոնածառը»,- տեսանյութին կից գրել է Արփի Գաբրիելյանը։
Նշենք, որ Արփին և Միհրանը օրերս են վերադարձել Մալդիվներից, որտեղ վայելում էին իրենց մեղրամիսը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնացել են: Պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում։ Հարսանիքին ներկա են եղել միայն զույգի մտերիմները։
«Հայկական Անջելինա Ջոլի». Արփի Գաբրիելյանի արխիվային լուսանկարը հիացրել է նրա հետևորդներին
Ավելի վաղ` նոյեմբերի 17-ին, համերգի ժամանակ Միհրանը Արփիին ամուսնության առաջարկ էր արել։ Նա Արփիի հետ զուգերգից հետո բեմ էր հրավիրել տղաների, որոնք իրենց հետ բերել էին վարդերի 7 մեծ փունջ։ Մինչ Արփին զարմացել ու անակնկալի էր եկել ծաղկեփնջերից, Միհրանը գրպանից հանել էր մատանին ու ցույց տվել հանդիսատեսին, հետո մոտեցել էր Արփիին ու ամուսնության առաջարկ արել նրան։