00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի թիվը. Արտակ Դավթյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция начальника Генштаба ВС Армении Артака Давтяна по итогам года (26 декабря 2019). Еревaн
Пресс-конференция начальника Генштаба ВС Армении Артака Давтяна по итогам года (26 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակում ծառայության հետ կապված մահերի թվի նվազում, նոր զինտեխնիկայի ձեռքբերում, սննդի կազմակերպման կարգի փոփոխություն. ՀՀ ԳՇ պետը 2019 թվականը հաջողված է համարում։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2018 թվականի համեմատ 2019 թվականին Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի (մահերի) թիվը, որից ծառայության հետ կապված դեպքերը՝ մոտ 48 տոկոսով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 30–ին, իր ամանորյա ուղերձում նշել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ– լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Զինվորներին ավելի լավ կկերակրեն. Տոնոյանն առաջընթաց է խոստանում զինված ուժերում

Շնորհավորելով բոլոր զինվորներին ու սպաներին գալիք տոների կապակցությամբ, նա նշել է, որ 2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի ղեկավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Զինված ուժերի արդիականացման, մարտական հերթապահության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հայրենական արտադրության զինատեսակները փորձարկելու և ռազմապաշարը համալրելու ուղղությամբ:

«Զինված ուժերը համալրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով, որոնք համապատասխանում են մեր խնդիրների կատարման առանձնահատկություններին, հարմար են տեղանքի բնակլիմայական պայմաններում շահագործման համար և ավելի հեշտ են յուրացվում անձնակազմի կողմից»,–ասվում է Դավթյանի շնորհավորական ուղերձում:

Նա շեշտել է, որ անցնող տարվա զինվորական կարևորագույն իրադարձություններից մեկը լայնածավալ ռազմավարական զորավարժություններն էին, որոնք աննախադեպ էին նոր ձեռք բերված զինատեսակների փորձարկմամբ և պահեստազորայինների ներգրավմամբ:

Начальник Генштаба ВС Армении Артак Давтян на юго-восточной границе (2 сентября 2019). Армения - Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր շտաբի պետն այցելել է արցախյան զորամասեր

ԳՇ պետը 2019 թվականի նշանակալից նորարարություններից մեկը համարել է Զինված ուժերում սննդի կազմակերպման կարգի փոփոխությունը, որն աստիճանաբար կընդգրկի ամբողջ Զինված ուժերը: Աշխատանքներ են կատարվել նաև մարտական հենակետերն ամրացնելու, ավելի անվտանգ դարձնելու և նորագույն տեխնիկայով հագեցնելու ուղղությամբ: Բարելավվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները:

ՀՀ Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է. 2019թ. առաջին կիսամյակի ամփոփում

Ամփոփելով անցնող տարվա հաջողությունները՝ Զինված ուժերի հրամանատարության և անձամբ իր անունից Դավթյանը հավաստիացրել է, որ մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ, և պատրաստ է լիարժեք կատարել հայկական երկու պետությունների սահմաններն անձեռնմխելի պահելու պատվավոր առաքելությունը:

«Եվս մեկ անգամ շնորհավորում և խաղաղություն եմ մաղթում բոլորիս: Այո´, մենք պատերազմ չենք ուզում, բայց գիտակցում ենք՝ պատերազմին պատրաստ լինելով միայն կարելի է խաղաղություն հաստատել: Ամեն օր հազարավոր զինծառայողներ`հենց մեր զավակները, եղբայրներն ու հայրերն են, որ պահում և պարտադրում են այդ խաղաղությունը, և փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները: Հատկապես շնորհավորում եմ զոհված զինծառայողների հարազատներին, ոգու տոկունություն և արիություն եմ մաղթում ձեզ: Ձեր որդիների սխրանքը երբեք չի մոռացվի»,–ասվում է Արտակ Դավթյանի ուղերձում: 

Նա շնորհակալություն է հայտնել տոնական օրերին կրկնակի զգոնությամբ հայկական երկու հանրապետությունների սահմաններին մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:

Մյուս տարվանից բոլոր զորամասերում ժամանակակից ճաշարաններ կգործեն

Լրահոս
0