00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին

© Sputnik / Asatur YesayantsВстреча тяжелоатлетов в аэропорту "Звартноц" (29 октября 2019). Еревaн
Встреча тяжелоатлетов в аэропорту Звартноц (29 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցնող տարին հագեցած էր մարզական նվաճումներով, հաղթանակներով ու նաև ոչ ցանկալի կամ ինչ- որ տեղ անսպասելի արդյունքներով: Նախաօլիմպիական տարում բոլորից շատ հաջողությունների հասավ Հայաստանի ծանրամարտի հավաքականը:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

2019 թվականի ընթացքում հայ մարզիկները տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերի ընթացքում, տարբեր տարիքային խմբերում նվաճել են 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե:

Ծանրամարտ

2019 թվականին ծանրորդներն իրոք փայլեցրին: Սիմոն Մարտիրոսյանը, ամենուր մրցահարթակ դուրս գալով, ոչ մի շանս չէր թողնում մրցակիցներին: Դրա վկայությունն աշխարհի և Եվրոպայի առաջնություններն են, որտեղ մեր մազիկը նվաճեց ոսկե մեդալներ և չեմպիոնի տիտղոսներ: Նույն հաջողությանը հասավ նաև Հակոբ Մկրտչյանը: Պարզապես, ի տարբերություն Մարտիրոսյանի, Մկրտչյանը հանդես է գալիս օլիմպիական չհամարվող քաշային կարգում՝ 89կգ:

© Sputnik / Asatur YesayantsԳոռ Մինասյանը
222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին - Sputnik Արմենիա
Գոռ Մինասյանը

Ոչ պակաս նվաճումներ ունեցան նաև գերծանր քաշային հայ ծանրորդները: Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում համապատասխանաբար իրենց` արծաթե և բրոնզե մեդալներով վստահ քայլ կատարեցին դեպի Տոկիո-2020: Նշենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը չորս տեղ ունի օլիմպիական խաղերում. թե ով  դուրս կգա մրցահարթակ, ցույց կտա ժամանակը:

© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Մկրտչյանը
222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին - Sputnik Արմենիա
Հակոբ Մկրտչյանը

Ընդ որում, եթե հաստատվի ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի որակազրկումը ՌԻՈ-2016-ի ոսկին նվաճելու գործում, Սիմոն Մարտիրոսյանը, որը Ռիո-2016-ին օլիմպիական արծաթն է նվաճել, Տոկիոյում կարող է ներկայանալ օլիմպիական չեմպիոնի կարգավիճակում:

Բռնցքամարտ

Չնայած բռնցքամարտում երկու տարի շարունակ ընթացող պառակտմանը (այս պահին Հայաստանում գործում է 2 Բռնցքամարտի ֆեդերացիա)` հայ բռնցքամարտիկները կարողացան պատվով հանդես գալ նախ Եվրոպայի առաջնությունում, որտեղ ոսկե մեդալի արժանացան Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը, իսկ հետո Բաչկովը բրոնզե մեդալ նվաճեց նաև աշխարհի առաջնությունում:

© Sputnik / Asatur Yesayants Հովհաննես Բաչկովը
222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին - Sputnik Արմենիա
Հովհաննես Բաչկովը

Ըմբշամարտ

Իհարկե, ինչպես միշտ, սպասելիքները մեծ են ըմբշամարտից: Բայց հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշներն այս տարի շատ մեծ հաջողությունների չհասան: Համենայնդեպս, աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել չհաջողվեց: Արթուր Ալեքսանյանը Հայաստան բերեց աշխարհի առաջնության արծաթը, իսկ Սլավիկ Գալստյանը` բրոնզը։

Օրվա կադր. հայ մրցավարն իր սալտոյով ծափահարությունների արժանացավ Հայաստանի առաջնությունում

Բայց նախապատրաստական՝ 2019 թվականի ընթացքում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք ու երկու ոճերի ըմբիշներն էլ մրցունակ են բոլոր կարգի մրցաշարերում, քանզի երիտասարդական և պատանեկան մրցումներում մեր ըմբիշները տարբեր հարգի մեդալներ են նվաճել: 2020 թվականին հայ ըմբիշներն արդեն կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար, և հուսանք, որ նրանց կհաջողվի լիարժեք կազմով մեկնել Տոկիո:

© Sputnik / Andranik GhazaryanԱրթուր Ալեքսանյանը
222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանը

Ափսոս, որ սամբոն առայժմ օլիմպիական մարզաձև չի համարվում: Համենայնդեպս, այս մարզաձևում հայ սամբիստները նույնպես մեծ հաջողությունների են հասել։ Եթե սամբոն վերջապես տեղ գտնի օլիմպիական մարզաձևերի ընտանիքում, ապա հաստատ Հայաստանի օլիմպիական մեդալների հավաքածուն մեր մարզիկները կթարմացնեն:

© Photo : press office of the Wrestling Federation of ArmeniaՍլավիկ Գալստյանը
222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին - Sputnik Արմենիա
Սլավիկ Գալստյանը

2019 թվականը Օլիմպիադա 2020-ից առաջ կարելի է ասել ստուգարքային էր մեր բոլոր մարզիկների համար: Անցնող տարվա ընթացքում, բացի աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, շատ մարզաձևերում խաղարկվում էին նաև օլիմպիական ուղեգրեր: Հայաստանին դեռ հաջողվել է վաստակել օլիմպիական երեք ուղեգիր՝ երկուսը հունահռոմեական ըմբշամարտում (Արթուր Ալեքսանյան 98կգ և Կարապետ Չալյան 77կգ) և մեկ ուղեգիր մարմնամարզությունում (Արթուր Դավթյան):

Հրաժարականներ, ցավոտ պարտություններ, քրեական գործ. հայկական սպորտի սկանդալները 2019-ին

Այսպիսով, ևս մեկ մարզական տարի մնաց հետևում, բայց առջևում շատ կարևոր տարի է՝ օլիմպիական 2020-ը: Հուսանք, որ հայ մարզիկները զերծ կմնան վնասվածքներից ու կկարողանան հասնել իրենց նպատակին` դառնալով օլիմպիական խաղերի հերոսներ:

Լրահոս
0