ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. 33–ամյա երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հաստատել է, որ իր ընտրյալը 26–ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանն է։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։
Բուզովան պատմել է, որ Ամանորի տոները կանցկացնի իր ընտրյալի հետ Բալիում։ Նրանք արդեն միասին են ապրում, իսկ հաջորդ տարվա ամռանը մտադիր են օրինականացնել իրենց հարաբերությունները` ամուսնանալ և տեղափոխվել երգչուհու նոր բնակարան, որ Օլգան գնել է էլիտար բնակելի թաղամասում` 120 միլիոն ռուբլիով։
Երիտասարդներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին համացանցում ակտիվ քննարկում էին զույգի նշանադրության մասին լուրերը։ Հաղորդավարուհին անձամբ էր դարձել այդ շշուկների պատճառ, քանի որ Instagram-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, որոնցում երևում էր, որ նրա մատնեմատին մատանի կա:
Սկանդալային Օլգա Բուզովան հայերեն է երգել
Նշենք, որ Բուզովայի և Մանուկյանի հարաբերությունների մասին երկրպագուները սկսեցին խոսել «Լայքեր» տեսահոլովակից հետո, որում բլոգերը հանդես էր գալիս որպես երգչուհու կողակից: