00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Էլ թերթ չենք կարդում

© Sputnik / Юрий Кавер / Անցնել մեդիապահոցГраждане читают газеты на улицах города.
Граждане читают газеты на улицах города. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք` թերթ չենք կարդում: Այս մասին մտածեցի, երբ հանկարծ հայտնաբերեցի, որ մետրոյի կայարաններում այլևս չկան այն արկղները, որտեղ առաջ ամեն երեքշաբթի հայտնվում էր «Ճամփորդ» կոչվող անվճար թերթը։

Երեք տարի առաջ այդ թերթը հիմնել էր Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինցի Արիանա Կաոիլին։ Գաղափարը, իհարկե, նոր չէր։

 

«Մետրո» անվճար թերթի գաղափարը հղացել է շվեդական մի լրատվական կազմակերպություն գրեթե 25 տարի առաջ։ Հիմա այդ «Մետրոն» լույս է տեսնում 15 լեզուներով և հրատարակվում է մոտ 20 երկրներում: Ու հավատացեք` շատ են կարդում: 

էսպիսի վիճակագրություն կա՝ Եվրոպայում թերթ ընթերցողների ավելի քան 20 տոկոսը այդ անվճար թերթերն է կարդում: Իսկ մեզ մոտ «Մետրոյի» նմանակը՝ «Ճամփորդը», վերացավ և նույնիսկ չնկատեցինք, թե երբ, ինչպես և ինչու վերացավ։ Որովհետև այլևս թերթ չենք կարդում։

Էլ թերթ չենք կարդում
Այնինչ թերթ ընթերցելու ավանդույթ ունեցել ենք: Իմ սերնդակիցները հրաշալի կշիհեն, թե ինչպես էինք Սովետի ժամանակ ամեն առավոր թերթի կրպակների մոտ հերթ կանգնում: Ճիշտ է՝ հիմնականում «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» էինք գնում, որպեսզի իմանանք, թե ինչ են գրում «Արարատի» երեկվա խաղի մասին: Բայց կոմունիստական պաշտոնաթերթերն էլ էինք կարդում: էդ հիմա է, որ, ինչպես ասում են, «Նաջարյանի ասածը» իշխանությունների համար օրենք չի:

Տասը անգամ կարող ես գրել, որ, օրինակ, Երևանի Կամերային երաժշտության տան գողտրիկ պուրակը ուղղակի ավտոկայան են դարձրել, մայրը մանկական սայլակով այլևս չի կարողում անցնել՝ այնպես են կանգնած ջիփերը: Կատարյալ զրո՝ թքած ունեն թե՛ քաղաքապետարանը, թե՛ թաղապետարանը, թե Ճանապարհային ոստիկանությունը:

Իսկ այն ժամանակ՝ ասենք, 70-ականներին բավական էր «Սովետական Հայաստան» թերթը մի քննադատական հոդված գրեր Համզաչիմանի կոլխոզի նախագահի մասին` վերջ, բոլորը գիտեին՝ առնվազն պաշտոնից հանելու են, կուսակցությունից էլ հեռացնելու: Եթե չնստեցնեն՝ ուրեմն լավ պրծավ:
Ինչու եմ այնուամենայնիվ կասկածում, որ Հայաստանում երբևէ կվերականգնվի թերթ ընթերցելու մշակույթը: Ցավոք՝ ողջ աշխարհում է այդպես՝ մարդիկ սկսել են թերթ չկարդալ: Երբվանի՞ց: 2005 թվականից:

Թերթ կարդալու գագաթնակետը մոտ 15 տարի առաջ էր, հետո ամեն ինչ սկսեց գահավիժել:

Այժմ ամեն տարի աշխարհի բոլոր թերթերի տպաքանակները նվազում են միջինը 2 տոկոսով: Թվում, թե 2 տոկոսը այնքան էլ սարսափելի թիվ չէ՞:

Բայց հաշվեք՝ եթե 2005-ից ի վեր ամեն տարի երկու տոկոսանոց անկում կա, ուրեմն 50 տարի անց աշխարհում այլևս լույս չի տեսնի ոչ մի թերթ: Գլխավոր պատճառը ինտերնետի զանգվածային տարածումն է:

Международный форум евразийского партнёрства. Тигран Саргсян - Sputnik Արմենիա
Ռուսաստանում ինտերնետի մասին նոր օրենքը կազդի՞ ԵԱՏՄ–ի վրա. Սարգսյանը բացել է փակագծերը
Ողջ աշխարհում ընթերցողների ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոսը հիմա կարդում է թերթի ոչ թե տպագիր, այլ առցանց, այսինքն՝ ինտերնետային տարբերակը: Կարծում եմ, չեք կարող չհամաձայնել աշխարհի երևի թե ամենահայտնի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքի հետ՝ «Թերթերը ոսկու գետեր են, բայց այդ գետերը ժամանակին ցամաքում են»։ Մեկ այլ մեծահարուստի էլ մեջբերեմ: Ուորեն Բաֆեթը արդարացիորեն նկատել է՝ «Եթե հեռուստատեսությունը, ռադիոն և ինտերներտը ժամանակին միասին ծնվեին, թերթերի գոյությունն ընդհանրապես բացարձակ որևէ իմաստ չէր ունենա»։ Կարո՞ղ եք վիճել: 

Թույլ տվեք վերջում մի երկու խոսք էլ մեր` լրագրողներիս մասին: Այս նախատոնական օրերին տարբեր ղեկավարներ մեզ տարբեր տեղեր են հրավիրում ու լավ-լավ բաներ ասում, բայց սովորաբար մեզ հայհոյում են: Ամեն տեղ՝ խոհանոցում, սոցիալական ցանցերում, խորհրդարանում: Բայց նաև հիշում եմ, որ մի քանի տարի առաջ Ազգային ժողովի ամբիոնից մեր մասին բարի խոսքեր հնչեցին: Քանզի նման բան 1000 տարին մեկ է պատահում, կներեք, չեմ կարող չմեջբերել այն ժամանակվա պատգամավոր Թևան Պողոսյանին.

«Լրագրողը նման է բժշկի: Մարդուս առողջական խնդիրներն ախտորոշելու, ախտերը բուժելու համար բժիշկը հաճախ ցավ է պատճառում: Դա անհրաժեշտ է և արվում է ավելի մեծ ցավը կանխելու, վերացնելու համար: Լրագրողների հարցերը շատ հաճախ բժշկի ասեղի ծակոցին են նման: Սակայն համաձայնեք, որ առանց դրանց հնարավոր չէ ախտորոշել հասարակության խնդիրները: Հարգանքով վերաբերվենք լրագրողներին»։

 

ԶԼՄ-ները Փաշինյանի կառավարությանն օգնում են զգոն լինել

Լրահոս
0