00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ–ի ագրեսիվ ելույթներին. Սերգեյ Լավրով

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոց74-я сессия Генеральной Ассамблеи ООН в Нью-Йорке. День четвертый
74-я сессия Генеральной Ассамблеи ООН в Нью-Йорке. День четвертый  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամանորի նախաշեմին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե արտաքին քաղաքականության ոլորտում ինչ սպասումներ ունի գալիք տարում։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչից կախված կլինի միջազգային իրադրության զարգացումը, և պատրաստվո՞ւմ է արդյոք Մոսկվան վերադառնալ «Մեծ ութնյակի» ձևաչափին, ինչ–որ սահմանային ժամկետներ կա՞ն hարձակողական սպառազինությունները կրճատելու մասին պայմանագիրը երկարացնելու համար։ Լավրովը նշել է, որ այդ պայմանագիրը վերջին գործիքն է, որը սահմանափակում է երկու խոշորագույն միջուկային գերտերությունների հրթիռային–միջուկային պոտենցիալը, ինչպես նաև ներկայացրել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության վերաբերյալ իր տեսլականը։

– Իրակա՞ն է արդյոք գալիք տարում Ռուսաստանի վերադառնալը «Մեծ ութնյակ»։ Այդ հարցը քննարկվե՞լ է Դոնալդ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում։ Նա Պուտինին հրավիրե՞լ է ԱՄՆ–ում կայանալիք գագաթնաժողով։ Արտաքին քաղաքականության մեջ ինչպիսի՞ սպասումներ կան 2020թ–ից, այդ թվում` ամերիկյան ուղղությամբ։

Рабочий визит президента РФ В. Путина в Японию для участия в саммите Группы двадцати - Sputnik Արմենիա
Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

– Եկեք կոռեկտ տերմիններ օգտագործենք։ Ռուսաստանը դուրս չի եկել «Մեծ ութնյակից»։ Հիշեցնեմ, որ 2014թ.–ի սկզբին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո խմբի մնացած յոթ անդամները հրաժարվել են մասնակցել ռուսական նախագահության միջոցառումներին։ Այլ կերպ ասած` հենց «յոթնյակն» է լքել այդ ձևաչափը։ Ինչպես նշել է նախագահ Պուտինը, եթե մեր գործընկերներն ուզում են գալ մեզ մոտ, մենք ուրախ կլինենք։ Հավելեմ, որ կարող ենք ընդունել նրանց Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում կամ Յալթայում։

«Իրականում». ԱՄՆ-ն ջանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները առանց Եվրոպայի կառուցել

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը ո՛չ խթաններ ունի, ո՛չ ցանկություն այդ ձևաչափը վերականգնելու համար։ ԱՄՆ կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել և այժմ չկա ռուս–ամերիկյան օրակարգում։ Դեռևս սառը պատերազմի ժամանակ ստեղծված «Յոթի խումբը» այլևս չի համապատասխանում ժամանակակից իրողություններին ամենից առաջ այն պատճառով, որ դրա աշխատանքին չեն մասնակցում նոր համաշխարհային կենտրոններ։ Իսկ առանց դրանց ավանդի` անհնար է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերները և սպառնալիքները։

Պատահական չէ, որ այսօր ոչ միայն գլոբալ տնտեսության, այլ նաև քաղաքականության բազմաթիվ առանցքային հարցերի քննարկումը տեղի է ունենում հենց «Քսանյակի» շրջանակում։

Դժվար է գալիք տարվա վերաբերյալ կանխատեսում անել։ Շատ բան կախված կլինի արևմտյան գործընկերների, նախևառաջ` Վաշինգտոնի պատրաստակամությունից։ Նրանք պետք է հրաժարվեն շանտաժի, ճնշման, միակողմանի պատժամիջոցների արատավոր մեթոդներից, սկսեն հետևել միջազգային իրավունքին, կանգնեն փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ճանապարհին` հանուն ներկայում առկա բազմաթիվ խութերը վերացնելու։

Մենք իրատեսորեն ենք վերաբերվում ռուս–ամերիկյան երկխոսության հեռանկարներին, հատկապես ԱՄՆ–ում բարդ ներքաղաքական իրադրության և մոտեցող նախագահական ընտրությունների ֆոնին։ Վաշինգտոնի վերջին ոչ բարեկամական քայլերը դրա վառ ապացույցն են։ Մեր կողմից կշարունակենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` սեփական անվտանգությունն ապահովելու, Ռուսաստանի քաղաքացիների և բիզնեսի շահերը պաշտպանելու, ագրեսիվ ելույթներին ադեկվատ պատասխան տալու համար։ Բայց մենք չենք ձգտում առճակատման։ Մենք բաց ենք մեր երկրների համար միասին կարևոր որոշումներ գտնելու համար։

Ի՞նչ է կատարվում «Հյուսիսային հոսք-2»–ի վերջին հատվածում. ԱՄՆ–ն ուզում է տապալել նախագիծը

Տարբեր ուղղություններով փոխգործակցություն հաստատելու մեր առաջարկները մնում են ուժի մեջ։ Դրանցից շատերը կարելի է իրագործել արդեն առաջիկայում, օրինակ, գործարկել գործնական խորհրդատվական և փորձագիտական խորհուրդների գործունեությունը, ինչպես պայմանավորվել են նախագահները։ Մեր մյուս առաջարկների թվում միմյանց ներքին գործերին չմիջամտելու երաշխիքներով նամակներ փոխանակելն է, ԱՄՆ–ին անհանգստացնող կիբեռանվտանգության թեմայով երկխոսություն սկսելը, միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին համատեղ հայտարարությունը, մարտավարական կայունությունն ամրապնդելուն ուղղված այլ քայլեր։ Իհարկե, Վաշինգտոնի տրամադրվածության մասին մենք կդատենք միայն գործերով։

– Ինչ–որ ժամկետներ կա՞ն «Ռազմավարական հարձակողական սպառազինություններ–3»–ը (ՌՀՍ) երկարացնելու համար։ Եթե չհաջողվի երկարացնել, Ռուսաստանն անհապաղ ձեռնամուխ կլինի՞ լրացուցիչ ռազմավարական սպառազինություններ մշակելուն և տեղակայելուն, թե՞ դիտարկվում է մորատորիում` նման նրան, որ սահմանվել է միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի տապալումից հետո։

Бундестаг - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն բորբոքում է կրքերը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով. Բունդեսթագը հետքայլ է անում

– Ռուսաստանի մոտեցումը ՌՀՍ մասին պայմանագրի հեռանկարների վերաբերյալ` հստակ ձևակերպել է ՌԴ նախագահը։ Մենք հանդես ենք գալիս առանց նախապայմանների այն երկարացնելու օգտին։ Ինչ վերաբերում է ժամկետներին, Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս արագ երկարացնել պայմանագիրը մինչև ընթացիկ տարվա վերջ։

Երկարացնելու վերաբերյալ ժամկետներ չեն սահմանվել, բայց գործընթացը պետք է ավարտել մինչև 2021թ.–ի փետրվարի 5–ը, երբ կսպառվի պայմանագրի գործողության ժամկետը։

Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

Ռուսաստանը նպատակահարմար է համարում պայմանագրի ռեժիմը պահպանելը։ Այն վերջին միջազգային–իրավական գործիքն է, որը փոխադարձորեն սահմանափակում է երկու խոշորագույն միջուկային գերտերությունների հրթիռային–միջուկային ներուժը և կանխատեսելի ու վերահսկելի բնույթ հաղորդում այս ոլորտում գործունեությանը։

ԱՄՆ–ն առայժմ չի պարզաբանել իր դիրքորոշումը փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագիրը երկարացնելու մասին։ Այնուամենայնիվ, վաղաժամ եմ համարում որևէ այլ սցենարի մասին խոսելը։

– Տարեվերջը նշանավորվել է «Հյուսիսային հոսք–2» նախագծի հակառակորդների հերթական ակտիվացումով։ Ինչ–որ վտանգ կա՞, որ այն կտապալվի։ Արևմտյան գործընկերների ոչ կայուն դիրքորոշման հետ կապված` ժամանակը չէ՞, որ Ռուսաստանը դիվերսիֆիկացիա կատարի` արմատապես վերակողմնորոշելով ածխաջրածինների արտահանումը։ Չինաստանը դիտարկվո՞ւմ է որպես Եվրոպայի առավել հեռանկարային փոխարինող։

Дмитрий Козак - Sputnik Արմենիա
«Հյուսիսային հոսք 2»–ը կգործարկվի 2020 թվականի կեսին. Կոզակ

– «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը մոտենում է ավարտին, հենց այդ պատճառով դրա հակառակորդներն ակտիվացրել են նախագիծը տապալելուն ուղղված ջանքերը։ 2020թ.–ին պաշտպանության ծախսերի մասին ամերիկյան օրենքի մեջ պատժամիջոցային դրույթներ ներառելը եվրոպական բիզնեսի գործերին միջամտելու լկտի, ցինիկ քայլ է։ Որոշ ամերիկյան սենատորներ հասել են շինարարությանը մասնակցող ընկերությունների ղեկավարության հասցեին սպառնալիքներ հնչեցնելուն։ Նպատակը, իհարկե, եվրոպական էներգաանվտանգության մասին հոգ տանելը չէ, այլ Եվրոպայի շուկա ամերիկյան հեղուկ գազ մտցնելը։

Մարկարով. «Հյուսիսային հոսք 2»–ը Ռուսաստանի համար ավելի հուսալի է, քան «Թուրքական հոսքը»

Վստահ ենք, որ չնայած իրականացվող ճնշմանը` «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը կավարտվի։ Եվրոպայում գիտակցում են լրացուցիչ արտահանման ուղի ստեղծելու օգուտը, թեև, ցավոք, կան երկրներ, որոնք պատրաստ են աշխատել անդրօվկիանոսյան համակարգողների համար` ի վնաս սեփական էներգաանվտանգության և սեփական քաղաքացիների բարեկեցության։

Եվրոպական գազային շուկան մեզ համար առայժմ հիմնականն է. արտահանման ամենամյա ծավալը կազմում է մոտ 200 մլրդ խմ։ Դրա հետ մեկտեղ մենք հաջողությամբ ընդլայնում ենք ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ էներգետիկ համագործակցությունը, որտեղ ածխաջրածինների նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել։

Ռուսաստանն աշխատել և աշխատելու է ածխաջրածիններ առաքելու ուղղությունները դիվերսիֆիկացնելու վրա։

Լրահոս
0