https://arm.sputniknews.ru/20191227/pashinyany-tsanotacele-hh-zu-jamanakakic-zinatesaknerin-21554722.html
Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին
Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին
Sputnik Արմենիա
Վարչապետը ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ քննարկել են ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերն ու հնարավորությունները։ 27.12.2019, Sputnik Արմենիա
2019-12-27T11:28+0400
2019-12-27T11:28+0400
2019-12-27T11:31+0400
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2155/35/21553544_0:162:1601:1066_1920x0_80_0_0_614b3277be79b01fac157d0379cd7dfc.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2155/35/21553544_0:60:1601:1066_1920x0_80_0_0_ddc0f08358baa0889418162c409ba7b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան, դավիթ տոնոյան
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան, դավիթ տոնոյան
Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին
11:28 27.12.2019 (Թարմացված է: 11:31 27.12.2019) Վարչապետը ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ քննարկել են ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերն ու հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էլ ՀՀ ԶՈւ զորամաս, որտեղ նրան են ներկայացվել զինված ուժերը նոր համալրած «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները:
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, զորամաս այցելության ընթացքում վարչապետը ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ քննարկել են նաևՀայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։
«Ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակ, որը տեղում մոդեռնիզացվելով մեր մյուս ձեռքբերած զինատեսակների հետ անխոցելի է դարձնում մեր օդային սահմանները»,– իր այցելությունից հետո Facebook-ում գրել է վարչապետը։
Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի
Վարչապետը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ։
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին արդիականացված «ՕՍԱ -ԱԿ» համալիրների և հայրենական արտադրության այլ զինատեսակների կիրառմամբ մարտական հրաձգության փորձարկումներ էին անցկացվել ՀՀ տարածքում։ ՀՀ ռազմական ղեկավարությունը հանձնարարականներ էր տվել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին: