00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը

© Sputnik / Asatur YesayantsПрезидент России Владимир Путин, премьер-министр Никол Пашинян и председатель ЕЭК Тигран Саркисян во время расширенного заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн
Президент России Владимир Путин, премьер-министр Никол Пашинян и председатель ЕЭК Тигран Саркисян во время расширенного заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցնող տարին Հայաստանի համար բուռն իրադարձություններով լի էր։ Ռուսաստանցի փորձագետը, վերլուծելով տեղի ունեցածը, վեր է հանել ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության առաջնահերությունները։

Մոսկվայի ՄՀՊԻ (Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Եվրո-Ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով

Հագեցած, բայց ոչ բեկումնային տարի

Անցնող տարին Հայաստանի պատմության մեջ դժվար է բեկումնային անվանել։ Երկրում նոր հեղափոխական ցնցումներ չեն գրանցվել, ինչպես նաև չեն եղել համակարգային փորձեր վերանայելու այն ստատուս քվոն, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի` իշխանությունը գլխավորելուց հետո։ Թեև ղարաբաղյան ուղղությամբ ժամանակ առ ժամանակ նկատվել է բանակցային գործընթացի ինտենսիվացում, բայց նախկինի նման բեկում չի արձանագրվել։ Բոլոր հնարավոր ուղղություններով (Վրաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Իրան) կառուցողական հարաբերությունները զարգացնելուն զուգահեռ, շարունակվում էր դոմինանտ մնալ ռուսական կողմնորոշումը, որքան էլ խոսեն Հայաստանի վարչապետի արևմտամետ շրջապատի մասին։ Միայն ռազմական–մարդասիրական առաքելությունները Սիրիա ինչ ասես արժեն։

Акция протеста противников Стамбулькой конвенции (1 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կրքերը չեն հանդարտվում. Ստամբուլյան կոնվենցիան` հաղթաթո՞ւղթ ընդդիմության ձեռքին

Իհարկե, ամբողջ հայության համար (ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ սփյուռքում) ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Օսմանյան կայսրությունում 20–րդ դարի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելը հսկայական զգացմունքային–հոգեբանական նշանակություն ունեցավ։ Բայց քաղաքական խորհրդանիշների շրջանակներից դուրս երևում է, որ կոնգրեսականների և սենատորների որոշումն ավելի շատ առնչվում է ոչ թե 1915թ–ին, այլ 2019թ–ին և կապված է ոչ այնքան պատմական արդարությունը վերականգնելու հետ, որքան թուրք–ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատացման։

Կոնգրեսի բանաձևերը Թուրքիային ավելի զիջող կդարձնե՞ն Հայաստանի հետ սահմանը բացելու հարցերում, թե՞ կնվազեցնեն կախվածությունը ադրբեջանական գործոնից։ Հռետորական հարցեր են։ Առավել ևս, որ Վաշինգտոնում առայժմ ոչ ոք չի պատրաստվում վերջնական ընտրություն անել Երևանի և Բաքվի միջև։

Այնուամենայնիվ, անցնող 2019թ.-ը Հայաստանի համար հագեցած էր հետաքրքիր իրադարձություններով։ Արդեն մի քանի նախադեպեր ստեղծվել են ամբողջ հետխորհրդային տարածության համար։ Եվ դա դեռ շարունակվում է։

ՀՀ նախագահը` քաղաքական ջրբաժանի արանքում. Սարգսյանը կատարեց իր ընտրությունը

Ու այս երկրում հրաժարական տված նախագահը տասնամյա դադարից հետո փորձել է վերադառնալ իշխանություն` որպես ընդդիմության առաջնորդ։ Երկար տարիներ Հայաստանում, միմյանց փոխարինելով, խաղաղ գոյակցել են մի քանի ղեկավարներ։ Բայց հիմա հենց այստեղ են երկու նախկին նախագահները մեղադրվում քրեական հանցագործություններ կատարելու մեջ։

2019թ.-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հեղափոխության երկրորդ փուլի» մասին` ազդարարելով լայնածավալ դատական բարեփոխումներ։ Ավելի քան հստակ նախանշվել են այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են Ստեփանակերտի նկատմամբ Երևանի ավելի խիստ վերահսկողությունը։ Եվ այս ֆոնին «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն ազդակ էր ոչ միայն Բաքվի, ոչ միայն համանախագահների, այլ նաև հայ քաղաքական գործիչների համար։

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян во время митинга на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Էյֆորիան նվազել է, բայց դա չի մեծացնում նախկին իշխանության շանսերը. քաղաքագետ

2019թ.-ին նոր իշխանությունը բախվել է նաև դժգոհության դրսևորումների հետ` ինչպես վերնախավի, այնպես էլ շարքային քաղաքացիների մակարդակում։ Աստիճանաբար «թավշյա հեղափոխության» էյֆորիան անցնում է, առաջին պլան են մղվում արդեն նոր իշխանության նկատմամբ պահանջները, որը ստիպված է երբեմն ընդունել ոչ ամբոխահաճո որոշումներ։

Իշխանության համախմբումը և դժգոհության առաջին նշանները

Արդյո՞ք Փաշինյանի թիմը կհաղթահարի մարտահրավերները։ Այդ հարցի պատասխանը հղի է զգացմունքային գնահատականներով։ Հատկապես նրանց համար, ովքեր ներքաշված են հայկական քաղաքականության մեջ։

Օբյեկտիվ ընկալման համար անհրաժեշտ է հեռու մնալ իրադարձություններից։ Ինչպես էլ ընդունենք Փաշինյանի քայլերը, այսօրվա դրությամբ ակնհայտ է հետևյալը. Հայաստանում իշխանափոխությունից մեկ տարի անց նոր թիմին հաջողվել է զգալիորեն ձևափոխել հանրապետության ներքաղաքական լանդշաֆտը։

Կառավարությունում, խորհրդարանում, Երևանի քաղաքապետարանում և ավագանիում գերիշխում են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Հին քաղաքական ուժերը, ներառյալ նախկին իշխանական կուսակցությունը, զգալիորեն ապակողմնորոշված են, նրանք իրենց տեղը գտնելու որոնումների մեջ են։ Բացառված չէ, որ այն գտնվի, բայց դա ժամանակ է պահանջում։

Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան

Առայժմ նոր իշխանությունը համախմբման կարողություն է ցուցադրում։ Հաջողվել է խուսափել իրենց շարքերում լայնամասշտաբ պառակտումներից։ Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ հեռացել են։ Այդ շարքում ամենից աղմկահարույցն ԱԱԾ ղեկավարի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականն էր, որը դեռ զգալի հետևանքներ չի ունեցել։ Բացառված չէ, որ մոտ ապագայում մենք լսենք նոր քաղաքական գործչի մասին, որը կանդրադառնա ոչ թե անցյալին, այլ «ուրիշ ապագային»։ Բայց առայժմ կարելի է խոսել միայն պոտենցիալ հայտերի մասին։

Ներքին քաղաքականության երեք միտում

Առավել կարևոր ներքաղաքական միտումների շարքում կարող ենք նշել առնվազն երեքը։ Առաջինը երկրի դատական համակարգի նկատմամբ նոր իշխանությունների կողմից հսկողություն սահմանելու փորձերն են։ Չի կարելի ասել, որ այս ուղղությամբ Փաշինյանին հաղթանակ էր սպասվում։ Հաջողության հասնելու համար մի քանի խոչընդոտ կա։

Դրանցից գլխավորը երկրի ներսում պրոֆեսիոնալների բավարար թվի բացակայության պատճառով արմատական կադրային փոփոխությունների անհնարինությունն է։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
ԶԼՄ-ները Փաշինյանի կառավարությանն օգնում են զգոն լինել

Երկրորդ միտումն «անցյալի հետ հաշվեհարդարը» շարունակելն է։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման հետ մեկտեղ գործ է բացվել նրա իրավահաջորդ Սերժ Սարգսյանի դեմ։ Եվ եթե առաջին դեպքում շեշտ է դրվել քաղաքական ասպեկտների վրա (2008թ.-ի մարտի 1–ի ողբերգություն), ապա երկրորդ դեպքում` կոռուպցիոն բաղադրիչի։ Չէ՞ որ հենց կոռուպցիոներների դեմ պայքարի կարգախոսով է Փաշինյանը գլխավորել իշխանությունը։ Այսպիսով, 2019թ–ն ամրապնդել է հեղափոխությունից անմիջապես հետո ծնված միտումը` նոր թիմը չի ցանկանում հաշտվել նախորդների հետ։

Դրանով հանդերձ ստեղծվում է ապագայի վտանգավոր նախադեպ։ Հասարակության զանգվածային աջակցությունը կորցնելու դեպքում Փաշինյանն անձամբ, ինչպես նաև նրա կողմնակիցները փոքր շանսեր ունեն, որ ուղղակի հանգիստ կարող են լքել իրենց պաշտոնները։ Շատ դեպքերում Հայաստանում վերարտադրվում է վրացական տարբերակը։ Բիձինա Իվանիշվիլին ժամանակին նույնպես արմատական էր դարձրել իր ընդդիմադիրներին։ Նրանց վերադարձի սպառնալիքը ստիպում է նրան ավելի կոշտ գործել, բայց բնակչության կողմից աջակցության բարձր մակարդակի բացակայության պայմաններում։

2019 թվականին Հայաստանում միայն մեկ բան է թռիչքային աճել. Էդուարդ Շարմազանով

Երրորդ միտումը նոր իշխանությունից հասարակական դժգոհության ձևավորումն է։ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված պատմությունը դարձավ «առաջին ծիծեռնակը» այդ ճանապարհին։ Հանուն արդարության ասենք, որ այդ խնդիրը ներկա կառավարությունը ժառանգել է նախկին իշխանությունից։ Բայց որոշումների բեռը հիմա Փաշինյանի թիմի ուսերին է։

2019թ.-ի աշնանն ի հայտ է եկել նաև խնդիրների նոր «հանգույց»` կրթական բարեփոխումը։ Եվ եթե առաջին դեպքում դժգոհության պատճառները հստակ սոցիալական բնույթ են կրում, ապա երկրորդ դեպքում խոսքն առավելապես ուսանողական բողոքի մասին է` «հակաազգային» ձգտումներին հակազդելու կարգախոսներով։ Առայժմ այդ բոլոր ելույթները ցաքուցրիվ են, զուրկ ընդհանուր գաղափարական հիմքից, պայքարողները չունեն վառ առաջնորդներ։ Բայց նոր իշխանությունը, որը մեծ արդյունավետություն է ցույց տվել կաբինետներ նվաճելու հարցում, աստիճանաբար կորցնում է փողոցում իր մենատիրությունը։ Եվ դա նույնպես անցնող տարվա կարևոր արդյունքն է։

Արտաքին քաղաքական ուղղվածությունները

Հայկական քաղաքականությունը հաճախ պարադոքսալ բնույթ է կրում։ 2019թ.-ին մենք տեսել ենք ներքաղաքական լանդշաֆտի մասշտաբային փոփոխություններ, իսկ արտաքին քաղաքական վեկտորն ընդհանուր առմամբ անփոփոխ է մնացել։

Председатель Комитета Совета Федерации по международным делам Константин Косачев (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանը ցավում է, որ Ադրբեջանը չսատարեց Փաշինյանի հայտարարությանը. Կոսաչյով

Այո, Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել իր հետաքրքրությունը Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ (այդ առումով հատկապես կնշենեք նրա այցը Բեռլին)։ Բայց նա նաև անընդհատ ասել է, որ չի պատրաստվում զոհաբերել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները հանուն արևմտյան ուղղության։ ՌԴ առաջին դեմքերի հետ հանդիպումների, ինչպես նաև Փաշինյանի և նրա կառավարության առանցքային նախարարների` Մոսկվա կատարած այցերի թվով նոր իշխանությունը գերազանցել է հնին։

Ինչ էլ որ լինի, 2019թ.-ին ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանն առաջինն է ռազմական–մարդասիրական առաքելություն նախաձեռնել Սիրիայում` դրանով հանդերձ դեմ գնալով Վաշինգտոնի կարծիքին, որը չի թաքցրել այդ քայլից իր դժգոհությունը։ Այդ կոնտեքստում պետք է դիտարկել նաև հայ–իրանական հարաբերությունները։ 2019թ–ի փետրվարին Փաշինյանի երկօրյա այցը Թեհրան կոչված էր ակտիվացնել երկկողմ կապերը։

Թեպետ այսօր Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները հաճույքով են մեկնաբանում ԱՄՆ Կոնգրեսի երկու բանաձևերը, բայց նրանց սեփական ավանդն այդ որոշման մեջ այդքան մեծ չէ։ Մերձավոր Արևելքում տարբեր հանգամանքների բերումով Անկարայի հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ–ի հետ արագացրել են վերոհիշյալ փաստաթղթերի ընդունումը։ Ի դեպ, դա չի չեղարկում հայկական լոբբիի ակտիվ ջանքերը և ստեղծված իրավիճակից օգտվելու Հայաստանի իշխանությունների հնարավոր փորձերը։

ՍՈւ– 30 կործանիչների առաջին խմբաքանակը ժամանեց Հայաստան. տեսանյութ

Սակայն ԱՄՆ–ն առայժմ պատրաստ չէ Երևանին առաջարկել անվտանգության այլընտրանքային փաթեթ, որը սկզբունքայնորեն արդյունավետ կլիներ նրանից, որն արդեն ապահովում է Ռուսաստանը։ Ռազմատեխնիկական կոոպերացիայից մինչև Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթաց։ Եվ այդ առումով, չնայած ներքաղաքական քամիներին, նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ ասպեկտներում շարունակում է հին գիծը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը ներքին հակասություններ ունենա Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։

Լրահոս
0