ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Մեր տեղեկություններով՝ գիշերը կրակոց է հնչել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Մոտ 35-ամյա մի տղամարդ բնակելի թաղամասում, շենքերից մեկի բակում ատրճանակով օդ է կրակել։
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ
Խուլիգանական արարքը չի վրիպել տեղի ոստիկանների ուշադրությունից։ Էջմիածնում խոսում են, որ ոստիկանները տղամարդուն գտել ու բերման են ենթարկել։
Ըստ շրջանառող լուրերի՝ տղամարդը հայր է դարձել ու որոշել է այդ առիթով իր ցնծությունն արտահայտել օդ կրակելով։ Արդյունքում հայտնվել է ոստիկանությունում:
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։