ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Հանրահայտ «Ունիվեր» սերիալի դերասան և «Ռուդնի հավաքական» չեմպիոնական թիմի անդամ Արարատ Կեշչյանն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար մի կնոջ հետ` նշելով նաև կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյին:
«Գտել եմ երիտասարդ, մեծ հույսեր տվող երգչուհու։ Տանում եմ Իգոր Կրուտոյի մոտ` լսումների»,-գրել է Քեշչյանը։
View this post on Instagram
Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ դերասանի հետ լուսանկարում նրա մայրն է՝ Ալմաստ Ավակովնան։
Սերգեյ Պիորոն, որն «Ունիվերում» Քեշչյանի աներոջ դերն է կատարում, մեկնաբանություններում խնդրում է դերասանին բարևներ փոխանցել մորն ու ասել, որ «դեղը», որը նա իրեն տվել է ամռանը, արդեն վերջանում է:
Լուրջ ծաղրածու Հրաչիկ Քեշչյանը․ հանճարեղ արտիստ, որն այդպես էլ Ենգիբարյան չդարձավ
Քեշչյանը պատասխանել է` «այդ թուրմից կա` ինչքան ուզես։ Կմեռնես, զառամյալ, կնճռոտված, բայց առողջ»։
Թե կոնկրետ ինչ «դեղամիջոցի» մասին էին խոսում դերասանները ՝ պարզ չէ։ Բայց կարելի է ենթադրել, որ դա իսկական հայկական համեղ ու օգտակար մի բան է։
Մյուս հետևորդները խոսել են մոր և որդու նմանության մասին և հաջողություն մաղթել Ալմաստ Ավակովին «լսումների» ժամանակ:
«Այդ շիկահերը շանսեր չուներ». Արարատ Քեշչյանը բացահայտել է իր անձնական գաղտնիքը