00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
17:47
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց ՍԴ–ի ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Հարությունյան

© Sputnik / Asatur YesayantsДавид Арутюнян
Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդարադատության նախկին նախարարը խոսեց Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին և հույս հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազը չի դառնա 309-րդ հոդվածով կատարված հանցագործության հանցակիցը։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Առանց Սահմանադրական դատարանի ակտի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է։ ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՔԾ–ն հարցաքննել էր Թովմասյանին ու ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) մեղադրանք առաջադրել։

Министр юстиции Армении Рустам Бадасян после третйего форума армяно-грузинского юридического сотрудничества (9 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը միտումնավոր է որակվում որպես անպարկեշտ. Բադասյան

«Հրայր Թովմասյանի պարագայում կա անձեռնմխելիության հարց, և նրան մեղադրանք առաջադրելու համար ՍԴ–ի համապատասխան ակտն էր անհրաժեշտ։ Հակառակ դեպքում` գործ ունենք հանցագործության հետ, որը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 309–րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)»,–ասաց Հարությունյանը։

Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան

Ըստ նրա` դատավորների անձեռնմխելիության ինստիտուտը ստեղծվել է, որպեսզի ապահովվի դատարանի անկախությունը։ Հարությունյանը նշեց նաև, որ, ճիշտ է, շատ քիչ, բայց հույս ունի` ՀՀ գլխավոր դատախազը, ում վերահսկողության ներքո էլ գտնվում է Թովմասյանի գործը, չի դառնա 309-րդ հոդվածով կատարված հանցագործության հանցակիցը։

Արդարադատության նախկին նախարարի խոսքով` հաջորդ քայլով պետք է գլխավոր դատախազին բողոք ներկայացվի, որ ՍԴ անդամներին զրկել են իրենց լիազորությունները կատարել։

Адвокат Арам Вардеванян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՍԴ–ն վերիշխանական մարմին է. սահմանադրագետը` Թովմասյանի հարցաքննության մասին

Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

«Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ, իսկ մեղադրանքը որևէ բան չի փոխի իմ կյանքում». Թովմասյան

Լրահոս
0