00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Տավարաբուծության ծրագիրը սահմանափակ է. ոչ բոլորը կարող են մասնակցել»

© Sputnik / Asatur YesayantsАшот Ованнисян
Ашот Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության ներկայացրած տավարաբուծության ծրագրին: 
Աշոտ Հովհաննիսյան. «Տավարաբուծության ծրագիրը համարժեք չէ գյուղացիների համար»

Պետության կողմից սուբսիդավորվող վարկով «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով 2019թ.-ին Հայաստան է ներմուծվել 300 կենդանի: Ծրագրի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիությունն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը։

Коровы породы Абердин-Ангус - Sputnik Արմենիա
Կառավարությունը գյուղացուն առաջարկում է խելացի անասնագոմեր կառուցել

Նրա կարծիքով՝ ծրագիրն ինքնին հետաքրքիր է: Թեև հնարավոր է տեղում էլ հայթայթել նման կենդանիներ, սակայն ծրագրի նպատակը տոհմային նյութի ձեռքբերումն է, որը պետք է օգտագործվի տոհմասելեկցիոն աշխատանքներում: 

«Ներկրելու գաղափարը շատ ճիշտ է, սակայն ոչ բոլորը կարող են մասնակցել ծրագրին. հնարավորությունները սահմանափակ են: Օրինակ, կենդանիներ ձեռք բերելու համար ֆերմերը բանկին պետք է տա համապատասխան գրավի առարկա: 50 և ավել գլուխ անասուն ներկրելու պարագայում գումարը կազմում է 50-60 միլիոն դրամ, իսկ բանկը գյուղացուց պահանջում է դրանից ավել արժեքով գրավի առարկա: Շատերը չունեն նման հնարավորություն, ուստի ծրագրից կօգտվեն միայն խոշոր բիզնեսմենները, ովքեր ունեն միջոցներ և կարող են վարկեր վերցնել, հետևաբար, այս ծրագիրը գյուղացիների համար համարժեք չէ»,-ասում է Աշոտ Հովհաննիսյանը:   

Խոզի և տավարի միսն էժանանում է, ի՞նչ սպառնալիք է թաքնված. «Ժամանակ»

Նշենք, որ տավարաբուծության ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։

Լրահոս
0