00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողբերգական դեպք Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և երեխաների դիերը

© Sputnik / Aram NersesyanГород Алаверди, Лори
Город Алаверди, Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխաներից մեկն ընկած է եղել մոր վրա, կողքին` կոտրված բաժակ։ Հարևանները կարծում են, որ նա հավանաբար փորձել է օգնել մորը, բայց ինքն էլ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկում 4 դի են հայտնաբերել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքի մասին աhազանգել են հարևանները։ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ շտապօգնությունից ահազանգ են ստացել 13։40-ին։

Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Մարտունիում մայրն ու երեք երեխաները թունավորվել են շմոլ գազից

Հարևաններից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, Sputnik Արմենիային հայտնեց` հավանաբար դեպքը եղել է գիշերը։ Աղմուկը բարձրացել է այն ժամանակ, երբ երեխաները դպրոց չեն գնացել, ուսուցիչներից մեկը եկել է պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։ Դուռը բացող չի եղել, հարևաններին է հարցուփորձ արել։ Շենքի բնակիչներից մեկը` երիտասարդ մի տղա, տեսել է, որ պատուհանը փակ չէ, մտել է ներս (բնակարանն առաջին հարկում է) ու հայտնաբերել դիակները։ Ամուսիններն ու երեխաներից մեկն ընկած են եղել հյուրասենյակի հատակին, իսկ մյուս երեխան` ննջասենյակում։

Ընտանիքի հայրը 48-ամյա Յուրա Իսրայելյանն էր, մայրը` 47-ամյա Գայանե Ալեքսանյանը, տղան` Սուրենը, 17 տարեկան էր, դուստրը` Դիանան` 15։

«Ննջասենյակի հատակին կոտրված բաժակ էր ու ջուր, երեխան ընկած էր մոր վրա։ Երևի տեսել է, որ մայրը վատ է զգում, փորձել է ջուր հասցնել նրան»,– պատմեց հարևանը։

Նրա խոսքով` ընտանիքը մի քանի տարի առաջ էր տեղափոխվել այս շենք։ Յուրան հացի փռում էր աշխատում, Գայանեն դասավանդում էր քոլեջում։ Հարևանները մի քանի օր առաջ տեսել են, որ նրանք շինանյութ էին տուն տանում, ամենայն հավանականությամբ ցանկանում էին նորոգման աշխատանքներ սկսել։

Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, առայժմ հստակ հայտնի չէ, բայց նախնական տեղեկություններով՝ պատճառը շմոլ գազն է եղել:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ անվտանգության համակարգն անջատված է եղել, վառարանն էլ` միացված

Լրահոս
0