ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ծննդյան տոների կապակցությամբ թանկարժեք նվեր է մատուցել իր 6 տարեկան դստերը` Նորթին։ Փոքրիկը ստացել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի բաճկոնը, որի համար առատաձեռն մայրիկը 65,6 հազար դոլար է վճարել։ Այս մասին գրում է Daily Mail–ը։
Посмотреть эту публикацию в InstagramKim and Kanye gave North a jacket worn and once owned by Michael Jackson for Christmas!
Ջեքսոնը թանկարժեք քարերով զարդարված այս բաճկոնով 1997 թվականին ներկա է եղել դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի 65-ամյակին։ Նշվում է, որ Քարդաշյանների ընտանիքը բաճկոնը գնել է դեռ հոկտեմբերին կայացած աճուրդում` հետագայում այն դստերը փոխանցելու մտադրությամբ։
«Նորթը Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն է, և մենք գիտեինք, որ բաճկոնը նրան դուր կգա», – պատմել է Քարդաշյանը Instagram–ի sroties բաժնում։ Նա ավելացրել է, որ աղջիկն ուրախացել է անակնկալից և անչափ շնորհակալ եղել ծնողներին։
«Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը...». Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել
Դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ` Քայլի Ջեների դստեր առաջին բառերից մեկը լյուքս դասի պայուսակների ապրանքանիշի անվանումն է (այդ պայուսակների գները 300 հազար դոլարի են հասնում)։ Համացանցում կադրեր հայտնվեցին, որոնցում 2 տարեկան Սթորմիին գրկած Ջեները ցուցադրում է Սուրբծննդյան զարդերը, հետո հայտնում, որ նվեր ունի դստեր համար, ինչին ի պատասխան աղջիկը հարցնում է. «Birkin?»։
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը