00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայցում եմ իմ գործընկերների ներողամտությունը». Խաժակյանը` նախորդ շաբաթվա սկանդալի մասին

© Sputnik / Aram NersesyanЗаседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн
Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահ է, որ ավագանու նիստի մթնոլորտը կախված է հիմնականում Երևանի քաղաքապետից։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր` դեկտեմբերի 25–ին, Երևանի ավագանու նիստի մեկնարկին ներողություն խնդրեց իր գործընկերներից` «Հանրապետություն» կուսակցության անդամներ Թեհմինա Վարդանյանից ու Անի Խաչատրյանից` նախորդ շաբաթվա քննարկումների ժամանակ առաջացած տարաձայնությունների համար: Նա շեշտեց, որ ավագանու նիստի հանդարտ անցնելը մեծ մասամբ կախված է քաղաքապետ Հայկ Մարությանի ջանքերից։

Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»

Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Բռնվեցի՞ք, ժողովուրդ ջան, սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք».Դավիթ Խաժակյան

«Նախորդ շաբաթ քննարկվում էր ԼՀԿ–ի կողմից Երևանի ավագանուց իմ հետկանչման հարցը: Ես շարունակելու եմ իմ աշխատանքն այստեղ, և քանի որ բանավեճն անցել էր հրապարակային դաշտ, ես ու «Լույս» խմբակցության իմ գործընկերները հրապարակային ֆորմատով էինք քննարկումներ անցկացրել: Ուզում եմ ներողամտություն հայցել իմ գործընկերներից բոլոր այն հնարավոր ձևակերպումների հետ կապված, որոնք կարող էին տարաձայնության տեղիք տալ, և ուզում եմ ասել, որ ավագանու նիստի հանդարտ անցնելը պայմանավորված է Ձեզանով, պարոն քաղաքապետ, և հուսով եմ, որ մեր կոնստրուկտիվ հունը նաև Ձեր ջանքերով կվերականգնվի», - ասաց Խաժակյանը:

Հիշեցնենք` Երևանի ավագանու դեկտեմբերի 16–ի նիստի ժամանակ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և դա պետք է դառնա դատախազության քննության առարկա։

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն` բացատրություն տալու

«Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք` հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով լրացվել է փաստաթուղթ, որն իրականում գրվել է նոյեմբերի 4-ին»,–ասաց Խաժակյանը։

Նա հավաստիացրեց, որ իր մոտ է գտնվում իրական, այսինքն` հետին ամսաթվով` նոյեմբերի 4-ով լրացված փաստաթղթի պատճենը։

Ավելի վաղ Խաժակյանը Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, որի ժամանակ նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը, սակայն քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։ Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Վերջինս հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։

Давид Хажакян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթ Խաժակյանը կլքի՞ Երևանի ավագանին. Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել

Հիմք ընդունելով այս ամենը, Խաժակյանը պահանջում էր, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը պատասխանատվության ենթարկվեն` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Խաժակյանը նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել քննությանը և մատնանշել բազմաթիվ այլ հանգամանքներ։

Դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:

«Նման ճոխություն թույլ չեմ տա քաղաքային իշխանությանը». Խաժակյանը` իր հետագա քայլերի մասին

Դեկտեմբերի 23–ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն տարածեց, որ Դավիթ Խաժակյանը կշարունակի մնալ Երևանի ավագանու կազմում։ 

Լրահոս
0