Խոսքը որոշակի հազվագյուտ կենդանատեսակների բնադրավայրերի ու ձվադրավայրերի վերաբերյալ տեղեկատվության մասին է, ինչի տրամադրումը շրջակա միջավայրի անվտանգության պահպանության տեսանկյունից կարող է լինել խնդրահարույց, հետևաբար, նախարարությունը մեծապես կարևորում է անվտանգության մակարդակի բարձրացման գործոնը:
Սարալանջում կառուցվող տեռասաները վտանգավոր են մարդկանց ու շրջակա միջավայրի համար
Խաչատուր Խաչատրյանը նշում է, որ նման քայլով նախարարությունը ոչ մի կերպ չի ցանկացել հեշտացնել գերատեսչության աշխատանքը, և միակ ցանկությունն, ըստ էության, շրջակա միջավայրի առավել բարձր պահպանության մակարդակի ապահովումն է։ Դա բխում է նաև Օրհուսի միջազգային կոնվենցիայի դրույթներից, որի ներքո ստորագրել է նաև Հայաստանի Հանրապետությունը:
«Փոփոխությունն անմիջական կապ ունի նախարարությունում իրականացված մոնիտորինգի հետ: Կառավարության 2019-23 թթ. միջոցառումների ծրագրում նախատեսվել է իրականացնել միջոցառում, որով պետք է հզորացվի Շրջակա միջավայրի նախարարության մոնիտորինգային համակարգը, այդ թվում` կենդանիներին ու բույսներին վերաբերող տվյալների հաշվառման տեսանկյունից»,-նշում է նախարարության իրավաբանական վարչության պետը:
«Լիդիան Արմենիան» 2 դատական հայց է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության դեմ
Խաչատուր Խաչատրյանի փոխանցմամբ՝ ձևավորվելու է միասնական հարթակ, տեղեկատվական պորտալ, ընդ որում, որքան լավանում է մոնիտորինգային աշխատանքների որակը և որքան ավելանում են տվյալները հազվագյուտ կենդանիների և բույսերի մասին, այդքան էլ պահանջ է առաջանում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կարգավորելու առումով։