ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իվան Կուլեբային ազատել է Ղազախստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից և նրան նշանակել ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական կայքին:
Նշվում է, որ համապատասխան հրամանագրերը ստորագրվել են այսօր` դեկտեմբերի 24-ին:
Իվան Կուլեբան Ղազախստանի դեսպան էր նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին:
«Նորմանդական» գագաթնաժողովը կայացավ. ի՞նչ կորոշի Զելենսկին
Կուլեբան ծնվել է 1953 թ-ին Պոլտավայի մարզում: 1997-2000 թվականներին եղել է Եգիպտոսում Ուկրաինայի դեսպանը: 2003-2004 թվականներին աշխատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: 2004 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Չեխիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը:
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ուկրաինայի նախագահի` Բաքվում արած հայտարարությանը