ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության 4 ծառայողներ կարող են ազատվել աշխատանքից. նման որոշում է կայացվել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստում, որը վարել է ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ աշխատանքից։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Տարիքն ի՞նչ կապ ունի. ոստիկանապետի ԺՊ–ն դեմ չէ իրենից երիտասարդ ղեկավար ունենալուն
Քննարկելով ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները, հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», կարգապահական տույժ, իսկ մեկ ոստիկանի դեպքում դադարեցնել ծառայողական քննությունը: