ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել է Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը շնորհավորել է մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործունեության և բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին:
«Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ՝ մշակույթը, դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում: Համոզված եմ, որ այդ բարձր արվեստը, մշակույթն ավելի ու ավելի պոպուլյար կդառնա»,– ասել է Փաշինյանը։
Նա մեծ եռանդ ու առողջություն է մաղթել Չեքիջյանին, որպեսզի նա շարունակի իրականացնել իր առաքելությունը։
Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում։ 1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։
Բաբաջանյանի «Նոկտյուրնը» Նոր տարվա «Огонек»-ի պատվեր է. ո՞ւր են կորել հայկական հիթերը