00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ Նոր տարվա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերի վերջին. արորդիներն ուրիշ տոն են նշում

© Sputnik / Janna PoghosyanAрмянские язычники Арорди, празднуют день рождения бога солнца Михра около крепости Эребуни (22 декабря 2019). Еревaн
Aрмянские язычники Арорди, празднуют день рождения бога солнца Михра около крепости Эребуни (22 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեթանոսներից ոմանք ասում են, որ դեկտեմբերի 31–ի գիշերը փոքրիկ սեղան կգցեն հանուն երեխաների, բայց միևնույնն է, մնում են այն կարծիքին, որ իսկական Նոր տարին պետք է գարնանը նշել։ 

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Տոների նախաշեմին ակամա հիշեցի` ինչ հետաքրքիր են հայ հեթանոսները` արորդիները, նշում Զատիկը, և ուզեցի իմանալ` ինչպես են նրանք դիմավորում Նոր տարին։

Художник Ашот Авагян - Sputnik Արմենիա
Աղանդավորական օրգիա՞, թե՞ հեթանոսական ծես. ի՞նչ են անում հայերը նախնյաց սրբավայրերում

–Սիրելիս, ի՞նչ նոր տարվա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերի վերջին, – թեթև հեգնանքով զանգիս պատասխանում է Արորդաց ուխտի քուրմ Վարուժ Աղաջանյանը, – ձմռանը բնությունը քնած է, դրանում ոչ մի «նոր» բան չի կարող ծնվել։ Տարին սկսվում է մարտի 21–ին։

—Երևի, բայց տխուր է այդպես ապրել։ Ձմեռն առանց տոների՞, – հարցում եմ ես։

–Ինչու՞ առանց տոների։ Մեր կարևորագույն տոներից մեկը` արևի աստված Միհրի ծնունդը, հենց դեկտեմբերին է։ Իհարկե, բոլորին հրավիրում ենք միանալու։

Միհրը հին հայկական դիցաբանության գերագույն աստծու` Արամազդի որդին է` արևի, լույսի ու արդարության աստվածը։ Երբ 301 թվականին հեթանոսական Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, սպանեցին բոլոր քրմերին, այրեցին հեթանոսական գրքերը, քանդեցին բոլոր հեթանոսական տաճարները, բացի Գառնիից։ Լեգենդներից մեկի համաձայն` Գրիգոր Լուսավորիչը երազում տեսել էր մորը, որը խնդրել էր նրան ձեռք չտալ այդ տաճարին։ Մեր թվարկության առաջին դարում կառուցված Գառնու տաճարը նվիրված է հենց Միհրին։

Զատկի հեթանոսական ծեսը. ինչպե՞ս էին հին հայերը տոնում Զատիկը

Արևի աստծու ծննդյան օրվա տոնակատարությունը Գառնիում սկսվում է դեկտեմբերի 22–ի առավոտյան ժամը 6–ին։ Արորդիները դիմավորում են արևածագը երգերով։ Նրանք շատ չէին. ամենքը չէ, որ պատրաստ են կիրակի առավոտյան այդքան վաղ արթնանալ։ Քնելու սիրահարների (այդ թվում` նաև ինձ) համար տոնակատարության երկրորդ մասն անցկացվեց Երևանում ժամը 13։00–ին` Էրեբունի ամրոցի մոտ գտնվող Արին Բերդի բլրի վրա։

© Sputnik / Janna PoghosyanԱրորդիները նշում են Միհր աստծու ծնունդը
Ի՞նչ Նոր տարվա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերի վերջին. արորդիներն ուրիշ տոն են նշում - Sputnik Արմենիա
Արորդիները նշում են Միհր աստծու ծնունդը

Էրեբունի ամրոցը մեր թվարկությունից առաջ 782 թվականին հիմնել է Արգիշտի Առաջին արքան։ Հենց այդ օրն է համարվում Երևանի ստեղծման օրը։ Ուրարտուի հայերը, որոնք ապրել են Էրեբունիում, նույնպես հեթանոսներ էին, սակայն նրանք այլ աստվածներ էլ ունեին (կամ նրանց աստվածներն ուրիշ անուններ ունեին)։ Օրինակ՝ արևի աստվածը Շիվանին էր։ Հետաքրքրական է, որ հնդեվրոպական մեկ այլ ժողովուրդ` հնդիկները, Շիվա աստված ունեն։ Թեև հնդիկները մինչև այժմ էլ երկրպագում են Շիվային։

Սարգիս Հացպանյանը` կոտորած տեսած ու հեթանոսության հուշեր պահած Երզնկայի մասին

Ինչպես ցանկացած կրոնական տոնակատարություն, արևի աստծու ծնունդն անցկացվում է խորհրդանիշների կիրառմամբ։ Երեք քուրմ (երեքը հեթանոսների մոտ էլ է միստիկ թիվ) արևախաչերով ու խաչ պատերազմի թալիսմաններով կրակ են վառում հրամանում ու բացականչում. «Փառք Միհրին»։

© Sputnik / Janna PoghosyanԱրորդիները նշում են Միհր աստծու ծնունդը
Ի՞նչ Նոր տարվա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերի վերջին. արորդիներն ուրիշ տոն են նշում - Sputnik Արմենիա
Արորդիները նշում են Միհր աստծու ծնունդը

Քրմերը կանգնում են փայտե սյուների ու պահպանված որմնանկարների մոտ։ Հայ հեթանոսներն ընտրել են ամրոցի այդ հատվածը, քանի որ այն դեպի արևելք է նայում։ Սակայն արդեն չորս տարի է՝ Էրեբունիում վերակառուցել են հին տաճարը, և հեթանոսները հենց այնտեղ են նշում տոները։ Հատկանշական է, որ տաճարի հիմքը կառուցված է Գառնու տաճարի հիմքի ոճով։ Ասում են` այդ տաճարների մակերեսը մոտավորապես նույնն է։

© Sputnik / Janna PoghosyanԱրորդիները նշում են Միհր աստծու ծնունդը
Ի՞նչ Նոր տարվա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերի վերջին. արորդիներն ուրիշ տոն են նշում - Sputnik Արմենիա
Արորդիները նշում են Միհր աստծու ծնունդը

«Մեզանից ոչ ոք չի կարող ասել` երբ են ծնվել արևն ու արևի աստվածը։ Ընտրել ենք այդ օրը, քանի որ այն խորհրդանշական է։ Հենց դեկտեմբերի 22–ից հետո է ցերեկը գիշերվանից երկար դառնում, ու այսօր մենք տոնում ենք լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։ Սակայն արորդիները խավարի հանդեպ ատելություն չունեն։ Արորդին չպետք է որևէ բանի նկատմամբ ատելություն տածի։ Ատելությունը քայքայում է, սերը` արարում։ Արարելն է արորդիների առաքելությունը», – ասում է քուրմ Գագիկը։

Հեթանոսական պաշտամունքները` Ամանորի սովորույթներում

Մի քանի տասնյակ մարդ լսում են քրմի խոսքը։ Ոմանք ընտանիքներով, երեխաների հետ են եկել, շատերի պարանոցից արևախաչ է կախած։ Քարոզից հետո քրմերն օրհնում են գինին ու արևհացը, որն ըստ ավանդույթի` թխում է քրմերից մեկի կինը։ Նրանք մաղթանք են ասում` թող արևհացի պատառը վերակենդանացնի արևը այն համտեսած յուրաքանչյուր մարդու մեջ։ Քրմերի ամենակարևոր ուղերձն է` վերադարձնել ստեղծագործական օրինաչափությունների զգացողությունը։

© Sputnik / Janna PoghosyanԱրորդիները նշում են Միհր աստծու ծնունդը
Ի՞նչ Նոր տարվա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերի վերջին. արորդիներն ուրիշ տոն են նշում - Sputnik Արմենիա
Արորդիները նշում են Միհր աստծու ծնունդը

Քրմերը հրավիրում են մարդկանց բերդի մոտ։ Բոլորը սկսում են ուտել, խմել, գրկախառնվել և զրուցել։ Տոնակատարությանը մասնակցում են նաև արտասահմանցիները, օրինակ` Լինա Խարիտոնովան, որը որդու հետ Յակուտիայից է Հայաստան եկել հանգստանալու։ Խարիտոնովան նույնպես հեթանոս է։ Նա հանում է գրպանից Յակուտիայի ժողովրդական գործիքը` խոմուսը, ու սկսում է նվագել։

Նրան ծափահարում են, ու կինը դիմում է հավաքվածներին. «Խոմուսի վրա նվագած յուրաքանչյուր մեղեդին ուղերձ է այն մարդկանց, որոնք կլսեն դա։ Իմ ուղերձով ուզում էի շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար ու հայտնել իմ հիացմունքը ձեր գեղեցիկ տոնի կապակցությամբ»։

© Sputnik / Janna Poghosyan Լինա Խարիտոնովան
Ի՞նչ Նոր տարվա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերի վերջին. արորդիներն ուրիշ տոն են նշում - Sputnik Արմենիա
Լինա Խարիտոնովան

Նրան շրջապատում են ու սրտանց պատմում այն մասին, որ Յակուտիա անվանումը բնիկ «Սախա» ժողովրդի լեզվով համահունչ է հայերեն բառի արմատին, ու չի բացառվում, որ յակուտներն ու հայերը նույն հին ժողովրդից են առաջացել։ Խարիտոնովային այդ «ճնշումը» չի վախեցնում։ Հակառակը` նա սիրով խոսում է Յակուտիայում ապրող հայ գիտնականի տեսության ու երկու ժողովուրդների բարեկամության մասին։

Քրիստոնեական Վարդավառը չի կարող հեթանոսական արմատներ ունենալ

Ինչ վերաբերում է ավանդական Նոր տարուն, արորդիներից ոմանք ասում են, որ դեկտեմբերի 31–ի գիշերը հնարավոր է` մի փոքր սեղան գցեն երեխաների սիրտը չկոտրելու համար, բայց միևնույնն է, կարծում են, որ իսկական Նոր տարին պետք է գարնանը նշել։

Հայաստանի իշխանությունը երբեք չի արգելել արորդիներին միջոցառումներ անցկացնել. նրանք որպես պաշտոնական կրոնական կազմակերպություն ունեն դրա իրավունքը։ Գառնիից ու Էրեբունիից բացի արորդիները ծիսակատարություններ են անցկացնում Անահիտ պտղաբերության աստվածուհու քանդված տաճարի տեղում, Մեծամորում ու Երևանի Կարմիր բլուրում, որտեղ հայտնաբերվել են հին ուրարտական Թեյշեբաինի քաղաքի փլատակները։

Լրահոս
0