ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի «Հոֆենհայմ»-«Բորուսիա» մրցավեճում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը դուրս գալով փոխարինման` դարձավ պատասխան գոլի ու հաղթական գոլի փոխանցման հեղինակ:
Սարգիս Ադամյանը օգնում է հաղթել երկրորդ Բունդեսլիգայի առաջատարին
Ֆուտբոլում յուրաքանչյուր թիմի համար շատ դժվար է հոգեբանորեն հաղթել մրցակցին, երբ խաղի ընթացքում պարտվում է:
«Հոֆենհայմը» առաջին խաղակեսից հետո սեփական հարկի տակ պարտվում էր «Բորուսիային» 0:1 հաշվով, ընդ որում, մրցակիցն անընդհատ կարողանում էր գոլային պահեր ստեղծել դաշտի տերերի դարպասին:
Բայց «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերը գտավ խաղը բեկելու տարբերակը:
Ընդմիջումից հետո դուրս գալով փոխարինման` Սարգիս Ադամյանը խաղի ավարտից 11 րոպե առաջ ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում և խփեց պատասխան գնդակը: Իսկ խաղի 87-րդ րոպեին հարձակման ձախ եզրից հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո Անդրեյ Կրամարիչը հաղթանակ ապահովեց «Հոֆենհայմի» համար:
Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին
Ի դեպ, Whoscored պարբերականը հայ ֆուտբոլիստին շնորհել է «Հոֆենհայմ»-«Բորուսիա» խաղի ամենաբարձր գնահատականը` ճանաչելով նրան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Նշենք, որ Ադամյանի` «Հոֆենհայմ» տեղափոխվելուն ֆուտբոլային աշխարհում հիմնականում մոտեցան զգուշորեն` նշելով, որ հայ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում հանդես գալու փորձ չունի և միանգամից դժվար թե կարողանա ինչ–որ արդյունքի հասնել: Բայց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ամեն խաղի ապացուցում է, որ «Հոֆենհայմը» ճիշտ ընտրություն է կատարել` ձեռք բերելով իր տրանսֆերը:
Բունդեսլիգայում Ադամյանն արդեն անցկացրել է 12 խաղ ու դարձել 4 գոլի հեղինակ: