ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ռուսական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հաղորդում տղամարդու մասին, որը երեկ երեկոյան հրաձգություն էր իրականացրել Մոսկվայի Բոլշայա Լուբյանկա փողոցում։ Նախնական տվյալների համաձայն` հրաձիգը զենքի վաճառքով է զբաղվել։
Ավելի վաղ հայտնում էինք, որ ենթադրյալ հանցագործը Մոսկվայի մարզի 39–ամյա բնակիչ Եվգենի Մանյուրովն է։
Պարզվել է` տղամարդը վաղուց էր հրաձգությամբ զբաղվում ու բազում հաղթանակներ ունի գրանցած։ 2018 թվականին նա Պոդոլսկ քաղաքում փորձել է ողորկափող զենք վաճառել և հայտարարություններ է հրապարակել զենքի սիրահարներ ֆորումներում։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տվյալների համաձայն` երեկ երեկոյան անհայտ անձը հրաձգություն է սկսել Բոլշայա Լուբյանկա փողոցի 12 շեքնի մոտակայքում։
Դավիթ Սանասարյանի հաղորդումը շորթման մասին` չի հաստատվել. գործը կարճվել է
Ավելի ուշ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ հրաձգության հետևանքով ԱԴԾ երկու աշխատակից ծանր վիրավորումներ են ստացել։ ԱԴԾ մեկ աշխատակից մահացել է։ Վերջին տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ 5 տուժած կա։
Հայտնի է, որ հանցագործն արդեն չեզոքացված է, նրա ինքնությունը պարզում են։
Գմփոց լսվեց, մարդիկ դուրս վազեցին. ականատեսը` զինկոմիսարիատի սենյակի հատակի փլուզման մասին
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա մահափորձ կատարելու հոդվածով։
Նախաքննություն է իրականացվում։