ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Կատակերգական ժանրի հայտնի ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր Ուիթնի Քամինգսը, որը հայտնի է դարձել «Երկու չքավոր աղջիկներ» և «Ուիթնի» կատակերգական սերիալների հեղինակ և գլխավոր հերոսուհի, հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նա պատմել է իր հետ պատահած միջադեպի մասին հեռուստահաղորդավար Քոնան Օ'Բրայանին։
Դերասանուհու հետ հարցազրույցը հրապարակվել է YouTube–ի Team Coco ալիքում և ակտիվորեն քննարկվում է համացանցում։ Քամինգսը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Ռոզաննա» հեռուստասերիալի վրա աշխատելու ժամանակ։ Այդ ժամանակ ստաժորներից մեկը բողոքել է նրանից։ Նա հայտնել է կադրերի բաժնին, որ Ուիթնին նրան հրաժեշտ տալիս երջանիկ Սուրբ ծնունդ է մաղթել տոնի նախօրեին։
«Միսս տիեզերք 2019»–ի Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանը պատասխանում է քննադատություններին
Դրանից հետո դերասանուհուն կանչել են կադրերի բաժին և հայտարարել, որ նրա արտահայտությունը վիրավորել է աշխատակիցներից մեկին, քանի որ նա ագնոստիկ է (կենցաղային ընկալմամբ նա մարդ է, որը չի հերքում աստվածների գոյությունը, բայց որևէ կրոն կամ հավատ չի ընդունում)։
Սկանդալն ավարտվեց հաշտությամբ. Գոհար Հարությունյանն ու Դայանա Դավթյանն իրար հասկացան
Քամինսգը ստիպված է եղել արդարանալ և ասել է, որ չի ուզել իմանալ աշխատողների կրոնական հայացքների մասին, քանի որ նման դեպքում կարող էր «սերտ կապերի» մեջ մեղադրելու վտանգ ծագել։