ԵՐԵՎԱն, 20 դեկտեմբերի - Sputnik. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու մի խումբ Ձմեռ պապիկներ այսօր վառեցին գլխավոր տոնածառի լույսերը:
«Շատ սիրուն է մեր Գյումրին: 2019 թ-ին մենք աննախադեպ հաջողություններ ունեցանք, իսկ 2020-ին ավելի շատ գործ ենք անելու՝ գեղեցկացնելու ենք մեր քաղաքը, կառուցելու ենք փողոցները, լուսավորելու ենք ու էլ ավելի շատ հյուրեր ենք ունենալու»,- նշեց Գյումրու քաղաքապետը` շնորհավորելով բոլորին գալիք տոների կապակցությմամբ:
Մինչ լույսերը կվառեին, տասնյակ Ձմեռ պապիկներ` «Անի» փողային նվագախմբի ուղեկցությամբ, Գյումրու Աբովյան փողոցից երթով շարժվեցին դեպի Կենտրոնական հրապարակ:
Ինչո՞ւ հենց Գյումրի. ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս Ամանորին գալ Հայաստան
Հավելենք, որ ի տարբերություն Երևանի, Գյումրին այս տարի բավական համեստ միջոցներով է նշում Ամանորը. տոնական միջոցառումների համար նախատեսված է 7 մլն դրամ: Չնայած փոքր բյուջեին քաղաքը տոները դիմավորում է գեղեցիկ զարդարանքով:
Այս տարի տոնական միջոցառումներն անցկացվում են «Իմ սեր Գյումրի» խորագրով: