Խոսելով քաղաքական համակարգում առկա ճգնաժամային իրավիճակի մասին՝ Վիգեն Հակոբյանը շեշտում է այն հանգամանքը, որ իշխանությունը մեզնում միաբևեռ է, ձևավորված է մեկ անձի շուրջ և ամեն ինչ հենվում է այդ մարդու վրա։ Հետևաբար, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ պետական համակարգն այնպես չի գործում, ինչպես ուզում է Նիկոլ Փաշինյանը. այստեղ կա նաև նրա մեղքը:
«2019 թվականն իշխանության համար ընդհանուր առմամբ չօգտագործված հնարավորությունների տարի էր գրեթե բոլոր ոլորտներում»,- նշում է քաղտեխնոլոգը:
Ընդ որում՝ եթե խոսվում է առհասարակ տեխնոլոգիաների մասին, ապա Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ պետք է առանձնացնել սոցցանցերի կիրառումը քաղաքական ուժերի կողմից, որոնք ավելի շուտ աշխատում են ցանցային մեխանիզմների ստեղծման վրա: Ոմանք էլ օգտագործում են նախորդ իշխանության կողմից ստեղծված ցանցային տեխնոլոգիաներն ու ռեսուրսները:
Աղվան Վարդանյանը լծվել է Ռոբերտ Քոչարյանին ազատելու գործին
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ընդդիմադիր դաշտն այժմ թեև աստիճանաբար ակտիվանում է, և այդտեղ նկատվում են որոշակի տրանսֆորմացիաներ, այդուհանդերձ, ընդդիմադիրները ներկայումս շեշտը դնում են կառուցվածքի փոփոխման ու կազմակերպչական հարցերի վրա, և գործը դեռ չի հասնում տեխնոլոգիաների կիրառմանը: