00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար

© Sputnik / Janna PoghosyanКоординатор литературного кружка "Зартнир" Ани Саакян
Координатор литературного кружка Зартнир Ани Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող և սովորող 16 երիտասարդներ միավորվել են Հայաստանում դեռահասների համար ընթերցանության խմբակներ ստեղծելու գաղափարի շուրջ։ Նախագիծն իրագործվում է երկրի 11 դպրոցներում։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Ժաննա Պողոսյան. Հավանաբար շատերը, լսելով «զարթնիր» բայը, կշտապեն ավելացնել «և երգիր», ինչպես հայտնի խորհրդային երգում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նոր շարունակություն հորինենք «զարթնիրի» համար։ Օրինակ, «և ընթերցիր»։ Այդքան էլ լավ չի ստացվում։ Ահա արդեն երեք տարի Հայաստանում գործում է նախագիծ, որի բովանդակության վերաբերյալ կարելի է կիրառել այդ արտահայտությունը։ Նախագիծը կոչվում է «Զարթնի՛ր»։

© Sputnik / Janna PoghosyanԸնթերցանության ակումբի մասնակից աշակերտուհի
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար - Sputnik Արմենիա
Ընթերցանության ակումբի մասնակից աշակերտուհի

Դրա շրջանակում ընթերցանության խմբակներ է ստեղծվում հայ դեռահասների համար։ Այդ նախագծով զբաղվող 16 երիտասարդներից ոչ մեկը տվյալ պահին չի բնակվում Հայաստանում։ Նրանցից մեկը սովորում է Գերմանիայում, մյուսը` Ռուսաստանում, ոմանք արդեն աշխատում են իրենց մասնագիտությամբ։

«2016թ.-ին Արցախի քառօրյա պատերազմի ժամանակ բոլոր սփյուռքահայերը բառացիորեն խառնվել էին իրար։ Բայց նրանց օգնությունը հիմնականում միայն հայրենիք փող ուղարկելն էր։ Եվ այդ ժամանակ ես սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է կանխել պատերազմը և հանկարծակիի չգալ», – պատմում է «Զարթնի՛ր» նախագծի նախաձեռնող 26–ամյա Արեգ Աբրահամյանը։

© Sputnik / Janna PoghosyanԱնի Սահակյանն ու Արեգ Աբրահամյանը
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար - Sputnik Արմենիա
Անի Սահակյանն ու Արեգ Աբրահամյանը

Արեգի մոտ տրամաբանական շղթան հետևյալ կերպ է կառուցվել. երկիրը կարող է խուսափել պատերազմից բավականաչափ ռազմական տեխնիկայի առկայության դեպքում, ինչը նախազգուշացում կլինի հակառակորդ երկրների համար։ Դրա համար շատ փող է պետք է, փողի համար` զարգացած տնտեսություն, տնտեսության համար` կրթված քաղաքացիներ։ Իսկ կրթություն ստանալու առաջին աստիճանը գրքերն են։ Այսպիսով, Արեգը որոշել է գրական խմբակներ ստեղծել Հայաստանի գյուղական դպրոցներում։ Նախագծի բովանդակությունը ստեղծելուց հետո եկել է դրան ձև տալու ժամանակը։

Հազվագյուտ ձեռագրեր, բացառիկ նկարներ. 10 տարի հիմնանորոգված Վեհարանը շատերին կզարմացնի

«2016թ.-ին ես դեռ սովորում էի Գերմանիայում։ Այնտեղ շատ տարածված է «ընդհանուր էկոնոմիկայի» փորձը։ Օրինակ` չորս անծանոթ ուղևոր միասին նստում են տաքսի, այդպիսով նվազագույն ռեսուրսը` մեկ մեքենան, «սպառում» են առավելագույն թվով մարդիկ։ «Զարթնիր» նախագծի շրջանակում մենք գնում ենք 20 գիրք` համաշխարհային գրականության գլուխգործոցներ հայերենով, և դպրոցական խմբակները հերթով կարդում են դրանք։ Ստացվում է միջգյուղական գրադարանի նման մի բան», – բացատրում է Արեգը։

© Sputnik / Janna PoghosyanԳրադարանի գրքերը
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար - Sputnik Արմենիա
Գրադարանի գրքերը

Որոշվել է, որ ընթերցանության խմբակների համակարգմամբ զբաղվելու է դպրոցի ուսուցիչներից մեկը։ Հիմնականում նրանք Teach for Armenia նախագծի մասնակիցներն են, որի շրջանակում երիտասարդ մասնագետները դասավանդում են գյուղական դպրոցներում։ Sputnik Արմենիան ավելի վաղ գրել է այդ նախագծի մասին։

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի դպրոցն առաջին ուսումնական հաստատությունն է, որտեղ բացվել է ընթերցանության խմբակը։ 2017թ.–ի սեպտեմբերի 18–ից հետո խմբակը նույնիսկ փոխել է համակարգողին, բայց դեռահասները նույնն են մնացել։ Նրանք արդեն 11 գիրք են կարդացել։ Հիմա նրանց սեղանիններին Ալեքսանդր Դյումային «Կոմս Մոնտե Քրիստոն» է։

© Sputnik / Janna PoghosyanԸնթերցանության ակումբի անդամները
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար - Sputnik Արմենիա
Ընթերցանության ակումբի անդամները

Գրքի սյուժեն քննարկելուց հետո սկսվում է ամենահետաքրքիրը. կոորդինատոր Անի Սահակյանը` դպրոցի հատուկ մանկավարժը (նույնպես աշխատում է դպրոցում Teach for Armenia նախագծի շրջանակում), խնդրում է երեխաներին մտածել ընկերության թեմային շուրջ։

«Գրքի հերոսն այդքան էլ լավ ընկերներ չուներ, ճի՞շտ է։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։ Արժե՞ ունենալ շատ ընկերներ»։

14-17 տարեկան աղջիկները և տղաները բաժանվում են մի քանի խմբերի և սկսվում է քննարկումը։ Համադասարանցիներ Լենան և Սյուզին միաձայն պնդում են` մարդը պետք է քիչ ընկերներ ունենա։

© Sputnik / Janna PoghosyanԸնթերցանության ակումբի մասնակից աշակերտուհի
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար - Sputnik Արմենիա
Ընթերցանության ակումբի մասնակից աշակերտուհի

«Փորձը ցույց է տալիս, որ անհաջողությունների ժամանակ քո կողքիդ մնում են միայն 2-3 ընկեր», – գրեթե միաժամանակ ասում են նրանք։ Եվ կրկին միասին թաքնվում են լուսանկարչական ապարատից` պատսպարվելով թղթերով, որոնց վրա գրել էին իրենց պատկերացումները ընկերության մասին։

Ինչ է լինելու Իսահակյանի գրադարանի նախկին տարածքում. 4 տարի տևած կառուցապատման արդյունքը

Խմբի տղաները, իհարկե, կողմնակից են «հարյուր ընկեր» ունենալուն. վիճաբանությունների ժամանակ 2-3 ընկերը քիչ են, իսկ ահա 20 ընկերների հետ ոչ մի աժդահա սարսափելի չէ։

Խոսելով նախագծի մասին` 15–ամյա Լիլիթը խոստովանում է` սկզբից, երբ խմբակը նոր է բացվել, նա «անհավես» է այցելել, ուղղակի դպրոցից և բակի խաղերից բացի ինչ–որ նոր բանով զբաղվելու համար։

© Sputnik / Janna PoghosyanԸնթերցանության ակումբի մասնակից աշակերտուհի
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար - Sputnik Արմենիա
Ընթերցանության ակումբի մասնակից աշակերտուհի

«Ես չէի սիրում ընթերցել։ Եվ առաջին երկու գրքերը դժվարությամբ կարդացի։ Բայց հետո կարդացի Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» գիրքը և ինձ շատ դուր եկավ։ Հիմա հավեսով եմ կարդում»։

Հայաստանում ստեղծված առաջին շրջիկ Բիբլիոբուսը հասավ Շիրակ

«Ես մինչև նախագիծը նույնպես չէի սիրում կարդալ։ Երբ սկսեցի աշխատել դպրոցում և ինձ ասացին, որ Teach for Armenia–ի նախորդ սոցիալական մանկավարժը գրական խմբակ է վարել, և երեխաները շատ են ուզում շարունակել նախագիծը, ինձ մոտ կասկածներ առաջացան` կկարողանամ վարել այն։ Բայց խմբակի առաջին օրերից ես սկսեցի ինտենսիվորեն կարդալ, և ինձ դուր եկավ», – ասում է կոորդինատոր Անին։

© Sputnik / Janna PoghosyanԸնթերցանության ակումբի մասնակից աշակերտները
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար - Sputnik Արմենիա
Ընթերցանության ակումբի մասնակից աշակերտները

Տվյալ պահին Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերի 10 դպրոցներում գործում են «Զարթնի՛ր» ընթերցանության խմբակներ, մեկն էլ գործում է Արցախի Բերձոր քաղաքի դպրոցում։ Նախագիծը հիմնական ֆինանսավորման աղբյուր չունի, կազմակերպիչներն իրենք են վճարում գրքերի և տեղափոխության համար, իսկ կոորդինատորներն աշխատում են կամավորական հիմունքներով։

© Sputnik / Janna PoghosyanԳրադարանի գրքերը
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար - Sputnik Արմենիա
Գրադարանի գրքերը
Լրահոս
0