00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դա մեր քմահաճույքը չէ, այլ օրենքի պահանջ». Փաշինյանը խոսեց աղմուկ հանած մեքենայի թեմայից

© Sputnik / Asatur YesayantsИ.о. премьер-министра Никол Пашинян с семьей после досрочных выборов в Национальное собрание (9 декабря 2018). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян с семьей после досрочных выборов в Национальное собрание (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ 2018–ին ՊՊԾ-ն նոր մեքենաներ է ձեռք բերել և ասաց, որ դրանք ձեռք են բերվել, որովհետև պետական պահպանության ենթակա մարդկանց թիվն ավելացել է։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետը և նրա ընտանիքի անդամներն օրենքի համաձայն պետական  պահպանության ենթակա անձինք են։ Նրանք չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից։ Պատկերացրեք` վարչապետը, իր ընտանիքի անդամը կամ պետական պահպանության ենթական որևէ անձ երթևեկում է մետրոյով , «Գազելով», ինչպես պետք է պետական պահպանությունն իրականացվի։ Այս մասին այսօր facebook-յան ուղիղ հեռարձակման միջոցով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով աղմուկ հանած` Մարիամ Փաշինյանի համար մեքենա ձեռք բերելու թեմային։

Дом правительства и Гос.картинная галерея Армении на площади Республики - Sputnik Արմենիա
Փաշինյանն առաջարկում է շեյխերի հիվանդանոցի համար հրապարակի տոնածառի տեղը տալ

«Իմ ընտանիքի անդամներից և ոչ մեկի համար մեքենա ձեռք չի բերվել։ Դրանք Պետական պահպանության ծառայության մեքենաներն են, որոնք սպասարկում են ՀՀ ղեկավարներին։ Դա մեր քմահաճույքը չէ, այլ ՀՀ օրենքի պահանջ»,–ասաց Փաշինյանը` նշելով, որ ասել, թե իր ընտանիքի անդամի համար մեքենա է գնվել` աբսուրդ է։ 

Նա տեղեկացրեց, որ 2018–ին, անվտանգությունն ապահովելու համար, ՊՊԾ-ն նոր մեքենաներ է ձեռք բերել։ «Դրանք ձեռք են բերվել, որովհետև ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա մարդկանց թիվն ավելացել է, և մեքենաներ են պետք եղել։ Օրինակ` նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը շարունակվում է ապահովվել ՊՊԾ–ի կողմից»,–նշեց Փաշինյանը։  

Այն խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, գլորվելու են ցեխը. ում է ակնարկում վարչապետը

Հիշեցնելով «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» պաստառը` Փաշինյանը սկսեց «տնավարի» խոսել իր հետևորդների հետ` բացելով ընտանեկան գաղտնիք։  «ՀՀ–ում մարդիկ կան, որոնց համար «ախրանա» ունենալն, «ախրանայով» շրջելը գերագույն հաճույք է։ Ասեմ` մեր ընտանիքի համար ամենամեծ պրոբլեմը «ախրանա ունենալն» է»,–ասաց վարչապետը և տեղեկացրեց, որ անցած կիրակի ընտանիքով «փախել» են և իրենց հին մեքենայով մի 2 ժամ շրջել Երևանով։ «Իմ գործողությունը տվյալ դեպքում կարող է մեկնաբանվել որպես օրենքի խախտում»,–ընդգծեց նա։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք». վարչապետը խոսեց 2003թ–ից չիրականացած ծրագրերի մասին

Անդրադառնալով` մինչև դուռը չեն բացում վարչապետն ու ընտանիքի անդամներն ավտոմեքենայից չեն իջնում տարածված բամբասանքին, Փաշինյանը նշեց, որ դա էլ է օրենքի պահանջ։ «Մեր «պագոնները» չեն ընկնի, որ դուռը բացենք իջնենք։ Սկզբում ես երբեմն դուռը ինքս բացել իջել եմ, ինձ զգուշացրել են` Դուք մի բացեք, երբ պետք լինի, մենք կբացենք, կիջնեք»,–պատմեց Փաշինյանը` հիշեցնելով, որ ՊՊԾ Հայաստանում ի հայտ է եկել 1999–ի հոկտեմբերին 27–ից հետո։

«Ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է». Փաշինյանը` Մել Դալուզյանի ֆիլմի մասին

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե Փաշինյանի ավագ դստեր` Մարիամ Փաշինյանի համար նոր ամենագնաց է ձեռք բերվել։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասել էր, որ Մարիամ Փաշինյանի համար որևէ փոխադրամիջոց ձեռք չի բերվել: Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությունն ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով իր ռեսուրսների շրջանակում»։

Լրահոս
0