00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոհարարները կմրցեն. Հայաստանում առաջին անգամ ռեստորանային սպորտի առաջնություն կանցկացվի

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցПразднование дня рождения ресторана
Празднование дня рождения ресторана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լավագույն հայ մասնագետները կկարողանան գալիք տարում Բուլղարիայում մասնակցել ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ամենահամեղ մրցույթը Հայաստանում կանցկացվի 2020 թվականի հունվարին. երկրի տարբեր մարզերից շեֆ խոհարարները, մատուցողները, բարմենները և սոմելյեները կմրցեն իրենց ոլորտում լավագույնի կոչում ստանալու համար։

Հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի հաջորդ տարվա մայիսի 15-17-ը Բուլղարիայում։

Пресс-конференция Российской гастрономической недели (2 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Առանց բորշչի ու պելմենիի». Հայաստանում մեկնարկեց ռուսական գաստրոնոմիական շաբաթը

Այս օրերին Երևանում է «ռեստորանային սպորտ» հասկացության հեղինակ, ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ալեքս Ռաբինովիչը (Իսրայել)։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ռաբինովիչը պատմեց իր ստեղծած հասկացության մասին` հպարտորեն նշելով, որ ռեստորանային սպորտի առաջնություններում պայքարն այնքան թեժ է լինում, որքան, օրինակ, հոկեյի կամ ֆուտբոլի առաջնություններում։

«Ամեն ինչ որոշում են մեր բարձրակարգ ժյուրիի անդամները։ Եթե նրանց միլիոն դոլար կաշառք առաջարկեք, նրանք կծիծաղեն և չեն վերցնեի. արդար և ազնիվ ընտրություն են կատարում», – կեսկատակ–կեսլուրջ պնդում է Ռաբինովիչը։

«Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից

Հաղթողները որոշվում են մի քանի չափանիշներով` պատրաստման արագություն, որակ, համ, ուտեստի օրիգինալություն։

Ռեստորանային սպորտի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել էր Սանկտ Պետերբուրգում 2018 թվականին։ Առաջնությանը մասնակցեց 60 թիմ աշխարհի 35 երկրից, այդ թվում նաև Հայաստանից։

© SputnikԱլեքս Ռաբինովիչը
Խոհարարները կմրցեն.  Հայաստանում առաջին անգամ ռեստորանային սպորտի առաջնություն կանցկացվի - Sputnik Արմենիա
Ալեքս Ռաբինովիչը

«Հայաստանի և Ադրբեջանի, Իսրայելի և Պակիստանի թիմերը կողք–կողքի էին պատրաստում, և պատկերացրեք, ամեն ինչ նորմալ անցավ, ամեն ինչ շատ համեղ էր։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում և աշխատում ենք չանդրադառնալ «մեր խոհանոցն է, թե մեր խոհանոցը չէ» թեմային։ Օրինակ, մենք` հրեաներս, սեփական խոհանոց չունենք։ Սա հայտարարում եմ որպես պրոֆեսիոնալ։ Հրեական խոհանոցը տարբեր ժողովուրդների ուտեստների մի ամբողջություն է։ Սակայն այդ մտքից, հավատացեք, աշխարհում որևէ հրեա չի տառապում», – ժպտալով ասում է Ռաբինովիչը։

Կրեմլի խոհարարը վարպետության դասընթաց է անցկացրել Հայաստանի գուրմանների համար  - Sputnik Արմենիա
Բրեժնևից մինչև Պուտին. Կրեմլի խոհարարը վարպետության դաս անցկացրեց Երևանում. տեսանյութ

Նա նաև պատմեց, որ շրջագայել է աշխարհով մեկ, ծանոթացել տարբեր ազգային խոհանոցների հետ։ Ռաբինովիչի կարծիքով` հայկական պանիրն ամենահամովն է աշխարհում։ Ի դեպ, նույն կարծիքին է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը նույնպես եղել է աշխարհի տարբեր անկյուններում։

«Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է։ Ուտելիքը համեղ է, գները` ցածր, թղթադրամները` գեղեցիկ։ Ռեսպեկտ ձեզ։ Ես, անկեղծ ասած, չեմ հավանում վիետնամական, կորեական խոհանոցը, բոլոր այդ մորեխներն իմը չեն։ Իսկ ահա կովկասյան կոլորիտը` դա իմ թեման է», – ասում է ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահը։

Ասուլիսին մասնակցեցին նաև ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանը, Ֆեդերացիայի փոխնախագահ Սեդրակ Մամուլյանը, ռեստորանային սպորտի եվրասիական ֆեդերացիայի փոխնախագահ Սիմակ Սահակյանը։

Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ոսկով շաուրմա են մատուցում. տեսանյութ

Նրանք նշեցին, որ ռեստորանային սպորտի մրցումները Հայաստանում կանցկացվեն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ընդ որում, նրա խոսքով, մրցույթը կընդգրկի ոչ միայն մարզկենտրոնները, այլև հանրապետության մյուս քաղաքները։ Պատճառը մրցումներին մասնակցելու ցանկություն ունեցող մասնագետների մեծ թիվն է։ Մրցումների կոնկրետ ամսաթվերի մասին Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան կհայտարարի ավելի ուշ։

Նշենք, որ այսօրվա դրությամբ աշխարհում ընդհանուր առմամբ գործում է ռեստորանային սպորտի 27 ֆեդերացիա։

Լրահոս
0