00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ավիաշուկայում նոր ուղղություններ կբացվեն. Ռևազյան

Բաժանորդագրվել
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ոլորտում սպասվող կարևոր նորությունների և հայկական շուկա մտնող նոր ավիափոխադրողների մասին։

Հայկական ավիաշուկա նոր մուտք գործած ավիաընկերությունների` Wizz Air–ի և Ryanair–ի թռիչքների ուղղություններն ավելանալու են. հնարավոր է նաև նոր ավիաընկերություններ մուտք գործեն հայկական շուկա։  Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Совместная пресс-конференция бюджетной авиакомпании Wizz Air, компании «Международные аэропорты Армении» и Комитета гражданской авиации (16 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Wizz Air–ը չվերթեր է սկսում Երևանից Վիեննա և Վիլնյուս

«Շատ բարդ պրոցես է նոր ավիաընկերություն շուկա բերելը, այնուամենայնիվ, այժմ մենք այլ ընկերությունների հետ բանակցություններ ենք վարում` հայկական ավիաշուկա ներգրավելու համար։ Հիմա, սակայն, ընկերությունների քանակն այդքան կարևոր չէ, որքան թռիչքների ուղղությունների ավելացումը»,–ասաց նա։

Ռևազյանը նշեց, որ շատ է ուզում` հայկական ավիաշուկա մտած նոր ընկերությունները թռիչքներ իրականացնեն նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։ Սակայն, հաշվի առնելով, որ այնտեղ դեռ անելիքներ կան, Wizz Air–ն ու Ryanair–ն հնարավորություններն ուսումնասիրում են ապագայի համար։

Անդրադառնալով լուրերին, թե Եվրոպական միությունը հնարավոր է Հայաստանում գործող ավիաընկերություններին «սև ցուցակ» գցի` Ռևազյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ ԵՄ–ն որոշել է Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն սև ցուցակ չգցել։ Նրա խոսքով` խնդիրն առաջացել է, երբ հայկական մի քանի ավիաընկերություններ դիմել են դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար. ԵՄ–ին դիմած ավիաընկերություններից երկուսն անցել էին աուդիտը, իսկ մեկի մոտ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք քաղավիացիան պարտավոր էր արձանագրել։

Wizz Air–ը Լոնդոն և Փարիզ ուղղություններով թռիչքներ չի իրականացնելու. Ռևազյան

«Խնդիրները, որոնք հայտնաբերվել են, Հայաստանի համար նոր չեն։ Ավելին, դրանք բնորոշ են ոչ միայն Հայաստանին. ավիացիայի ոլորտում մասնագետների պակաս կա։ 2020–ի փետրվարին ԵՄ ներկայացուցիչները կայցելեն Հայաստան, որպեսզի ստուգումներ անցկացնեն, և մենք պետք է լավ պատրաստվենք դրան։ Վերջնական որոշումը մայիսին կկայացվի։ Մեր` սև ցուցակում հայտնվելը, պետք է բացառվի»,–ասաց նա։ 

Ռևազյանը տեղեկացրեց, որ մի ավիաընկերություն էլ է դիմել ՀՀ քաղավիացիայի կոմիտե Հայաստանում գործունեություն ծավալելու համար։ Ըստ նրա` եթե ամեն ինչ լավ լինի, ապա այդ ընկերությունը շաբաթական 41 չվերթ կիրականացնի։ 

Նոր ավիաընկերությո՞ւն մուտք կգործի շուկա. քննարկում է եղել

Հիշեցնենք, որ Հայաստանում ներկա պահին 2 տեղական ավիաընկերություն է գործում` Armenia Airways–ը և Armenia–ն։ Շուկայում նախկինում գործում էր նաև «Տարոն Ավիա» ընկերությունը, որն ուղևորատար չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան և բեռնափոխադրումներ Աֆրիկա, սակայն նոյեմբերի 6-ից ընկերության գործունեությունը դադարեցվել էր, քանի որ Քաղավիացիայի կոմիտեի ստուգումների ընթացքում լուրջ խախտումներ էին արձանագրվել։

Լրահոս
0