ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում 49-ամյա Գրիգոր Մելքումյանը իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ՝ Ֆիոլետովո գյուղի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին, ապա ծառին և ապառաժ քարերին ու հայտնվել Տանձուտ գետում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է։ Կնոջ մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Լոռու մարզի հրշեջ փրկարարները, իսկ վարորդ Գ. Մելքումյանին ու ուղևոր՝ 45-ամյա Սիրանույշ Ոսկանյանին փրկարարներն ու քաղաքացիները դուրս են բերել գետից, և տեղափոխել «Վանաձորի» բժշկական կենտրոն:
Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
«Դիվանագիտական գողություն». Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի մեքենան
Ըստ դեպքի վայրում հավաքվածների` մահացածը վարորդի տատիկն է, իսկ վիրավորը՝ նրա կինը։