ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Ավիափոխադրումների հայկական շուկայում շուտով կարող է տեղական ընկերություն հայտնվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
«Ընկերությունն արդեն ներկայացրել է գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը», – նշեց նա։
Նախնական տվյալներով` ընկերությունը մտադիր է հաջորդ տարի ամռանը սկսել չվերթեր իրականացնել 13 ուղղություններով, փոխադրումների նախատեսվող ծավալը շաբաթական 41 չվերթ է, այսինքն` տարեկան ավելի քան 300 հազար նստատեղ։
Ռևազյանը ընկերության անվան և սեփականատերերի հետ կապված այլ մանրամասներ չհայտնեց, սակայն, Sputnik Արմենիայի տվյալներով, ընկերությունը կոչվելու է Fly Armeni» և աշխատելու է բացառապես արտաքին ներդրողների միջոցներով։
Wizz Air–ը չվերթեր է սկսում Երևանից Վիեննա և Վիլնյուս
Նշենք, որ Հայաստանում ներկա պահին 2 տեղական ավիաընկերություն է գործում` Armenia Airways–ը և Armenia–ն։ Շուկայում նախկինում գործում էր նաև «Տարոն Ավիա» ավիաընկերությունը, որն ուղևորատար չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան և բեռնափոխադրումներ Աֆրիկա, սակայն նոյեմբերի 6-ից ընկերության գործունեությունը դադարեցվել էր, քանի որ Քաղավիացիայի կոմիտեի ստուգումների ընթացքում լուրջ խախտումներ էին արձանագրվել։