https://arm.sputniknews.ru/20191216/PPC-dasaki-vostikany-Karmir-grqum-hashvarvac-Bezoaryan-ayc-e-vorsacel-21430101.html
ՊՊԾ ոստիկանը Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծ է որսացել
ՊՊԾ ոստիկանը Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծ է որսացել
Sputnik Արմենիա
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանը իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և... 16.12.2019, Sputnik Արմենիա
2019-12-16T09:48+0400
2019-12-16T09:48+0400
2020-08-17T21:18+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1029/16/10291623_0:426:1600:1330_1920x0_80_0_0_16679d99e44c41b2a81b16518c89c59f.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1029/16/10291623_0:375:1600:1381_1920x0_80_0_0_69c612ba0dd1d71a36edf47b24088f76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , հհ ոստիկանություն
հայաստան, հասարակություն , հհ ոստիկանություն
ՊՊԾ ոստիկանը Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծ է որսացել
09:48 16.12.2019 (Թարմացված է: 21:18 17.08.2020) Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանը իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության Արարատի մարզային վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
14 սեպտեմբերի 2019, 22:17
Ոստիկանները պարզել են, որ Վեդիի բնակիչ 24-ամյա Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։
Վայոց Ձորում բեզոարյան այծի ապօրինի որսագողին սպառնում է խոշոր տուգանք
Աղբյուրի տեղեկություններով՝ Է. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Արարատի բաժնում, ՊՊԾ դասակի ոստիկան է, նա հաջորդ օրը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AV 676 համարանիշի ավտոմեքենայով Բեզոարյան այծը տեղափոխել է Ազատավան գյուղի բնակիչ Խ. Մուրադյանի տուն՝ մշակելու նպատակով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հերթական պատահարը կենդանաբանական այգում. սատկել է բեզոարյան այծերից մեկը
Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծի է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։