ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. YouTube–ի տեսանյութերի պաշտոնական ալիքը հրապարակել է վերջին տասնամյակում ամենաճանաչված տեսահոլովակների տասնյակը։ Այս մասին գրում է 3dnews.ru- ն:
«Վույ աման–2». Սիրուշոն նոր երգ է ձայնագրում Սեբուի հետ
2010-2019 թվականների ամենադիտված երաժշտական տեսահոլովակը դարձել է Daddy Yanke- ի և Luis Fonsi- ի "Despacito" երգը: Տեսահոլովակը YouTube–յան ալիքում հրապարակվել է 2017-ի հունվարին, ստանալով ավելի քան 6,5 միլիարդ դիտում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է երգիչ Ed Sheeran–ն իր «Shape of You» տեսահոլովակով, այն դիտվել է 4,5 միլիարդ անգամ:
Առաջատարների եռյակը եզրափակում է Charlie Puth– և Wiz Khalifa–ի «See You Again» տեսահոլովակը, որն ավեի քան 4,3 միկիարդ դիտում է հավաքել։
Ճապոնիայի խանութներում Պուտինի նկարներով օրացույցները վաճառքի հիթ են դարձել. տեսանյութ
Առաջատարների հնգյակում տեղ է գտել Mark Ronson-ի և Bruno Mars–ի դուետը ` Uptown Funk տեսահոլովակով, որն ունի մոտ 3,7 միլիարդ դիտում, ինչպես նաև հարավկորեացի երգիչ PSY- ի «Gangnam Style» տեսահոլովակը` 3,4 դիտումով:
«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել
YouTube–ի պաշտոնական ալիքի վարկանիշային ցուցակում վեցերորդ տեղը գրավել է Justin Bieber–ի Sorry տեսահոլովակը` 3,2 միլիարդ դիտումով։ Դրան հաջորդում է Maroon 5–ի «Sugar»տեսահոլովակը (3,08 միլիարդ դիտում)։ 8–րդ հորիզոնականում Katy Perry–ն է` իր Roar տեսահոլովակով (2,9 միլիարդ դիտում), որին հաջորդում է OneRep Public– ի «Counting Stars» երգը (2.88 միլիարդ դիտում): 10–րդ հորիզոնականը եզրափակում է Ed Sheeran–ն իր «Thinking Out Loud» երգի տեսահոլովակով, որը դիտվել է 2,86 միլիարդ անգամ: