ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է` «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Երևանյան լճում: Վարորդը՝ 15-ամյա Գրիգոր Հ.-ն, լողալով դուրս է եկել ափ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Դանակահարություն Երևանում. վիրավորները 17–18 տարեկան պատանիներ են
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Ջրասուզակները ճոպանների օգնությամբ ֆիքսել են ավտոմեքենան և ավտոկռունկի օգնությամբ դուրս բերել ջրից: