00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկրորդ կիսամյակում էլ կգա՞ք». Հրազդանում տեղի ունեցան ռուսաց լեզվի «չդասեր»

© Sputnik / Janna PoghosyanПрограмма "Послы русского языка" в школе №8 города Раздан
Программа Послы русского языка в школе №8 города Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած 9 կամավորներ մեկ շաբաթ ռուսաց լեզու էին դասավանդում Հրազդան քաղաքի երեխաներին։ Կամավորները տուն կվերադառնան հայկական խոհանոցի, քոչարիի և նույնիսկ Եղիշե Չարենցի պոեզիայի իմացությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik, Ժաննա Պողոսյան. Հրազդան քաղաքի ամենամեծ դպրոցի լաբիրինթոսում անհնար է կորել միայն այն պատճառով, որ բոլոր ուղիները տանում են համերգասրահ։ Դպրոցը կրում է նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակի անունը, իսկ համերգասրահում այսօր գտնվում էին ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի անվան ինստիտուտի ներկայացուցիչները։

Նախագիծ Բուլղարիայում․ ինչու է հայը ՌԴ արտգործնախարարությանը «Կիրիլիցայի պալատ» կանչում

Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ ուսանողներն ակտիվորեն ելույթների են պատրաստում Հրազդանի դպրոցի աշակերտներին. կես ժամ անց կսկսվի «Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» ծրագրի եզրափակիչ համերգը։ Դա կամավորական ծրագիր է, որի նպատակն է ռուսաց լեզու և մշակույթ սովորեցնել օտարերկրյա դպրոցականներին։ Ծրագիրը միակողմանի չէ, կամավորները իրենք էլ շատ բան են սովորում այն երկրներում, որտեղ մեկնում են։ Հրազդանի դպրոցում դեսպաններն անցկացրել են մեկ շաբաթ, և այսօր նրանք միասին ցույց կտան` ինչ են սովորել։

© Sputnik / Janna PoghosyanՌուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
«Երկրորդ կիսամյակում էլ կգա՞ք». Հրազդանում տեղի ունեցան ռուսաց լեզվի «չդասեր» - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում

Համերգասրահում իրարանցում է։ Երեխաներն աղմկում են, կրկնում բանաստեղծություններն ու պարերը։ Ելույթից առաջ հուզվում են ոչ միայն երեխաները։ Դեղին ժակետով աղջիկը, որի վրա գրված է «Ռուսաց լեզվի դեսպան», վառ ընդգծված ակցենտով մի քանի անգամ իր  համար արտասանում է Չարենցի բանաստեղծության առաջին տողը`«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում»։ Նրա կողքին մեկ այլ աղջիկ սովորեցնում է նրան ճիշտ կիրառել բառերի շեշտը։ Աղջիկը նորից կրկնում է բանաստեղծության տողը. ամեն ինչ պետք է անցնի բարձր մակարդակով։

© Sputnik / Janna PoghosyanՌուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
«Երկրորդ կիսամյակում էլ կգա՞ք». Հրազդանում տեղի ունեցան ռուսաց լեզվի «չդասեր» - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում

Աղջկա անունը Դաշա է, նա 19 տարեկան է, Մոսկվայից, ապագա մանկավարժ։ Սա արտասահմանցիներին ռուսաց լեզու սովորեցնելու նրա առաջին փորձն է։

«Ահռելի երջանկություն է հաղորդակից դարձնել մյուսներին այն ամենին, ինչ ինքդ ես սիրում ռուսաց լեզվի և մշակույթի մեջ։ Իհարկե, մի քիչ վախենում էինք, երբ առաջին անգամ մտանք դասարան։ Այնտեղ շատ երեխաներ էին նստած, մենք չգիտեինք` որքան լավ են տիրապետում ռուսերենին։ Պարզվեց, որ ռուսաց լեզվի մակարդակը նրանց մոտ շատ բարձր է։ Հիմա մենք բոլորս փոխանակվել են ինսթագրամներով։ Ինձ համար դժվար կլինի նրանցից բաժանվելը», – ժպտալով ասում է Դաշան։

© Sputnik / Janna PoghosyanՌուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
«Երկրորդ կիսամյակում էլ կգա՞ք». Հրազդանում տեղի ունեցան ռուսաց լեզվի «չդասեր» - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում

20-25 տարեկան ռուսաստանցի երիտասարդներ Հրազդանի երկու դպրոցների 16 դասարաններում դարձել են ռուսաց լեզվի դեսպաններ։ 4–րդ, 6–րդ և 9–րդ դասարանների աշակերտներին մի ամբողջ շաբաթ սովորեցրել են շուտասելուկներ, նկարել են մատրյոշկաներ, ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունն ու մշակույթը։

Ծրագրի շնորհիվ ռուսերենի իրենց գիտելիքներն ամրապնդել են ոչ միայն երեխաները, այլ նույնիսկ դպրոցի տնօրենը` Գևորգ Գրիգորյանը։ Նա ռուսական դպրոց է ավարտել, բայց խոստովանում է, որ լեզուն հազվադեպ օգտագործելու պատճառով երբեմն հասարակ բառերն էլ է մոռանում։

Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են

«Ամբողջ շաբաթ մենք անընդհատ շփվում էինք «դեսպանների» հետ, լեզուս նորից բացվեց։ Սա մեր երկրորդ համագործակցությունն է Պուշկինի անվան ինստիտուտի հետ։ Այս ամառ ռուսաց լեզվի մեր ուսուցիչները վերապատրաստում են անցել ինստիտուտում։ Մեզ համար շատ կարևոր են նման ծրագրերը։ Հուսով եմ, որ հաջորդ քայլը կլինի մեր դպրոցում ռուսաց լեզվի և մշակույթի սենյակի բացումը», – նշում է Գրիգորյանը։

© Sputnik / Janna PoghosyanՌուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
«Երկրորդ կիսամյակում էլ կգա՞ք». Հրազդանում տեղի ունեցան ռուսաց լեզվի «չդասեր» - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում

Համերգը սկսվեց Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերով։ Երկու ժողովուրդների մշակույթները ներդաշնակորեն լրացնում էին միմյանց ամբողջ համերգի ընթացքում։ Երեխաները և դեսպանները պարեցին քոչարի, այնուհետև` մատրյոշկայի պար։

«Աղջիկներն այնպես էին հուզվում համերգից առաջ, որ երեկ ամբողջ օրը փորձ են արել հյուրանոցում։ Դա շատ զվարճալի էր», – ասում է ծրագրի կազմակերպիչ Մարինա Բելոբորոդովան։

© Sputnik / Janna PoghosyanՌուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
«Երկրորդ կիսամյակում էլ կգա՞ք». Հրազդանում տեղի ունեցան ռուսաց լեզվի «չդասեր» - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում

Դահլիճը բուռն ծափահարություններով դիմավորեց երեխաներին։ Հասավ բանաստեղծությունների և երգերի հերթը։ Կրկին հնչեցին հայերեն և ռուսերեն բանաստեղծություններ։ Համերգն ավարտվեց «Շաղգամը» ներկայացումով։

© Sputnik / Janna PoghosyanՌուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
«Երկրորդ կիսամյակում էլ կգա՞ք». Հրազդանում տեղի ունեցան ռուսաց լեզվի «չդասեր» - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում

Համերգն ավարտվեց, նշանակում է` ավարտվեց նաև ծրագիրը։ Երեխաները լուսանկարվեցին իրենց դեսպանների հետ, իսկ նրանցից մեկը հարցրեց.

«Դուք երկրորդ կիսամյակում էլ կգա՞ք։ Հա՞։ Ես շատ եմ կարոտելու մեր «չդասերը»»։

«Ռուսաց լեզվի դեսպանները» ծրագիրն անցկացվում է 2015թ–ից։ Չորս տարվա ընթացքում ծրագիրը տեղի է ունեցել Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ադրբեջանում, Բահրեյնում, Բուլղարիայում, Վիետնամում, Իրանում, Չինաստանում, Պերուում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Խորվաթիայում և Էկվադորում։

© Sputnik / Janna PoghosyanՌուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում - Sputnik Արմենիա
1/4
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
© Sputnik / Janna PoghosyanՌուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում - Sputnik Արմենիա
2/4
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
© Sputnik / Janna PoghosyanՄարինա Բելոբորոդովա, «Ռուսաց լեզվի դեսպանները» ծրագրի կազմակերպիչ
Մարինա Բելոբորոդովա, «Ռուսաց լեզվի դեսպանները» ծրագրի կազմակերպիչ  - Sputnik Արմենիա
3/4
Մարինա Բելոբորոդովա, «Ռուսաց լեզվի դեսպանները» ծրագրի կազմակերպիչ
© Sputnik / Janna PoghosyanՌուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում
Ռուսաց լեզվի «դեսպանները» Հրազդանի թիվ 8 դպրոցում - Sputnik Արմենիա
4/4

Լրահոս
0