00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնահատականը դամոկլյան սուր է աշակերտի գլխին. նախարարությունը վերանայում է գնահատման կարգը

© Sputnik / Aram NersesyanШкола. Ученики
Школа. Ученики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը hանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացում դիտարկում է նաև դպրոցներում գնահատման համակարգի տրամաբանության փոփոխությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Գնահատման համակարգը դամոկլյան սուր է` կախված երեխայի գլխին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։

«Եթե մի բան այն չանի, գրիչով զինված ուսուցիչը կկարողանա ցածր գնահատական դնել։ Դրա համար մենք ունենք նաև ահ ու սարսափ քննությունների նկատմամբ, որովհետև դա, փաստորեն, միտված է նրան, որ ոչ թե մենք կարողանանք մեր թերությունները տեսնել ու թերությունների վրա աշխատելով բարելավել, այլ պատժել, վերջում Վալտեր Սքոթի նման անկյունում նստեցնել, մի հատ էլ գլխին գլխարկ դնել»,– ասաց նա։

Անափիոսյանի խոսքով` ծնողն ուզում է, որ երեխան 10 ստանա, և դրա համար նրան տալիս է կրկնուսույցի մոտ պարապելու։ Դա ընդհանրապես միտված չէ նրան, որ երեխան գործնական գիտելիք ձեռք բերի։

Անգիր անելն այս տարի չի օգնել. դիմորդների 20 տոկոսը կտրվել է հայոց լեզվի քննությունից

Գնահատկանը, Անափիոսյանի խոսքով, պետք է ներկայացնի նրա առաջընթացը նախորդ ձեռքբերումների համեմատ։ Ծնողը պետք է հետաքրքրվի ոչ թե նրանով, թե այսօր երեխան ինչ է ստացել, այլ, թե ինչ նոր բան է սովորել։

Դրախտիկի վթարային դպրոցը չի ներառվել 2020 թ. վերանորոգվող դպրոցների ցանկում - Sputnik Արմենիա
Դրախտիկի դժոխային դպրոցը. նախարարն արձագանքել է գրառումներին

Թե ինչ բալային համակարգ կսահմանվի  նախարարության նախաձեռնած հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացի ավարտին, առայժմ որոշված չէ։

Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

«Տարբեր դպրոցներ արդեն իսկ տարբեր բալային համակարգեր են կիրառում։ Բայց էականը դա չէ, այլ այն, թե ինչ փիլիսոփայություն ենք դրա հիմքում դնում, այսինքն`գնահատում ենք համեմատության համար, երեխայի առաջընթացի համար։ Իհարկե, համեմատություն պետք է։ Բայց պետք է հաշվի առնենք, որ հաճախ գնահատականը կարող է բնութագրել ոչ թե երեխային, այլ ուսուցչին, թե ուսուցիչը որքան լավ է իր աշխատանքն իրականացրել, կարողացե՞լ է արդյոք նյութը մատուցել, բացատրել, հասցնել երեխային ու գիտելիք ձևավորել, թե ոչ»,– ասաց փխնախարարը։

Ավարտական քննությունները 12–րդ դասարանցիները կհանձնեն դեկտեմբերի 24-28–ը

Նշենք, որ դպրոցներում այսօր դասավանդվող գրեթե բոլոր առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը վերջին անգամ վերանայվել են 15 տարի առաջ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է Հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։

Գործընթացի նպատակն է բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին և ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն։

Անափիոսյան. «Մենք շախմատի դասավանդման մեթոդի խնդիր ունենք»

Լրահոս
0