00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, Քրուզին և Սենատի բոլոր անդամներին. Մնացականյան

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ սա ոչ միայն պատմական արդարության հաստատմանն ուղղված վճռորոշ քայլ է, այլև հարգանքի տուրք է զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը միաձայն ընդունելու պատմական իրադարձությանը։ Այս մասին տեղեկանում ենք Facebook–ի` ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջից։ 

«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»,–ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք` ԱՄՆ Սենատն այսօր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ. տեսանյութ

Капитолий США во время заката (12 ноября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

«Սենատն այսօր միացել է Ներկայացուցիչների պալատին` մերժելով թուրքական «լռության դավադրությունը» և ճանաչելով Հայոց ցեղասպանության մասին արդար հիշատակի` Ամերիկայի իրավունքը»,–բանաձևի ընդունումից հետո ասել էր Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Կեցցե՛ն հայերը». հայտնիներին «ուրախացրել է» ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևը

Նա նաև կոչ էր արել գործադիր իշխանությանը միանալ Սենատի որոշմանը` «վերջ դնելով Անկարայի խաբեության մեջ ԱՄՆ–ի մասնակցությանը»։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

Լրահոս
0