ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նոր ավանդույթ է ձևավորվել։ Միացյալ Թագավորության բնակիչները սոցցանցերում լուսանկարներ են հրապարակում, որտեղ նրանք շների հետ են պատկերված ընտրատարածքների մոտ, այլ ոչ թե կատուների, ինչպես նախկինում էր ընդունված։
Լուսանկարները հրապարակվում են #catsatpollingstations («կատուներն ընտրատարածքներում») հեշթեգով։ Լուսանկարներն արվում են մուտքերի դիմաց, քանի որ ընտրատարածքում նկարահանումներն արգելված են։
Նման լուսանկարների թրենդը ստեղծվել էր 2017 թվականին։ #DogsAtPollingStations հեշթեգով առաջին լուսանկարները հայտնվել են մայիսին, տեղական ընտրությունների ժամանակ։ Իսկ հունիսին կայացած ընդհանուր ընտրությունների ընթացքում այն այնքան մեծ տարածքում ստացավ, որ Twitter–ում դրա համար հատուկ նշան մտցրեցին` բրիտանական դրոշի գույներով շան սիլուետ։ Այլ կենդանիների մասնակցությամբ (ոչ միայն կատուների, այլև ծովախոզուկների ու նույնիսկ ոզնիների) կադրեր նույնպես կային, բայց հազվադեպ էին հանդիպում։
Ճանապարհորդ կատուն տերերի հետ եղել է եվրոպական բոլոր երկրներում. տեսանյութ
Ավելի վաղ` դեկտեմբերի 12–ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր շան` Դիլանի հետ էր քվեարկության եկել։ Լրագրողները նշել էին, որ նրա ընդդիմադիր Ջերեմի Կորբինը դժվար թե ընտրատարածք գա իր կատվի` Էլ Գատոյի հետ, քանի որ նա ավելի վաղ դեմ էր արտահայտվել կենդանիների հետ հանրային վայրեր այցելելուն։
Այսօր Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններ են անցկացվում։ Դրանք Մեծ Բրիտանիայի` ԵՄ–ից առաջիկայում դուրս գալու պատճառով առաջացած ճգնաժամի արդյունքն են։ Պահպանողականներն ուզում են Brexit–ն իրականացնել հունարի 31–ին, լիբերալ դեմոկրատները կողմ են Եվրամիության անդամ մնալուն, լեյբորիստները նոր հանրաքվե են խոստանում։